Թարմացված ծրագրեր


Ovi Mail


Ovi Store


 

Շարժական լինելը նորաոճ է: Ձեռք բերեք նոր, արագ և բջջային էլ-փոստ-հաշիվ Nokia-ից: Դուք արդեն ստացե՞լ եք OVI Տիեզերք մուտքի Ձեր անձնական կոդը:

Պատկերացրեք էլ-փոստ հաշիվ, որը ստեղծել է Nokia-ն և այն ի սկզբանե առավելագույնս հարմարեցված է   ինչպես հեռախոսի, այնպես էլ առավել սովորական պլատֆորմի՝ Ձեր համակարգչի օգտագործմանը:  Դա էլ հենց Ovi-ի e-mail-ն է, որն աշխարհում միլիոնավոր օգտագործողներին արդեն հայտնի է որպես Ovi Mail: Այդ հարմարավետ ծառայության աճող հեղինակությունը  շատ հեշտ է բացատրվում: Ovi Mail-ը համապատասխանում է ուրբանիստական ջունգլիների ժամանակակից բնակչի դինամիկ կենսակերպին: Մեզանից շատերը համաշխարհային ցանցի շնորհիվ միաժամանակ  ապրում են ժամային տասնյակ գոտիներում  և աշխարհի հարյուրավոր երկրներում: Ձեր ծանոթներն ու ընկերները նամակագրությամբ կարող են ապրել մոլորակի ցանկացած կետում: Ձեր կապերը  սոցիալական ցանցերում՝ Երկրի բնակչության կեսն են: Եվ այս ամենը նշանակում է, որ Ձեզ միանշանակ անհրաժեշտ է փոստային հաշիվ, որը նույնքան դինամիկ և արագ կարձագանքի  փոփոխություններին, որքան և Դուք: Ընտրեք էլ-փոստ, որը Ձեր չափ արագ է: Վերցրեք Ձեզ հետ Ovi Mail: Ovi Mail-ի PC տարբերակը պարունակում է աշխարհի բոլոր հայտնի լեզուների ծրագրային ապահովումը (բնականաբար, նաև հայերենի): Փոստային հաշվի բջջային տարբերակը հիմնված է արտադրանքի անգլերեն վարկածի վրա: Ovi Mail-ի կարգավորումը պարզ է և ինտուիտիվ: Բավական է մեկ անգամ այցելել mail.ovi.com և հետևել կայքում տեղադրված կարգավորման պարզ հրահանգներին: Եվ ամենակարևորը՝ Ձեր Ovi Mail-ի հաշիվը կդառնա անձնական ունիվերսալ անցագիր՝ OVI  բոլոր  ծառայությունների ընձեռած ֆանտաստիկ հնարավորությունների համար: Կառավարեք Ձեր կյանքը, եղեք կապի մեջ, եղեք ալիքի վրա, գունավորեք կյանքը: Նոր երաժշտություն, նոր իրադարձություններ, նոր ծանոթություններ, կապեր, հայտնագործություններ:

-      Ovi Store՝ ինտելեկտուալ զվարճանքների նորաոճ օնլայն-խանութ:

-      Ovi Calendar՝ հնարավորություն՝ Ձեր կյանքում ամեն ինչ պլանավորելու այնպես, որ իրոք ոչ մի թանկ պահ բաց չթողնեք: Ամենուրեք հասցնելու և բոլոր վառ դեպքերին տեղյակ լինելու շանս:    

-     Ovi Contacts՝ սիստեմավորում է Ձեր կոնտակտների ցուցակը, անձնական ողջ տեղեկատվությունը հաշվի առնելու և հիշելու հնարավորություն է ընձեռում. ծննդյան օր, հեռախոսահամար, բլոգի հասցե, էլ-փոստը և տնային կենդանու անուն:

-     Ovi Sharing՝ ծառայություն, որը Ձեզ թույլ է տալիս կյանքի յուրաքանչյուր փայլուն պահ կիսել Ձեր ընկերների հետ:

-     Ovi Files՝ գործիք, որը կարևոր ֆայլեր մուտքի հնարավորություն է Ձեզ ընձեռում ինչպես ծառայողական, այնպես էլ տնային համակարգչից, և իհարկե Ձեր Nokia-ից, ցանկացած անհրաժեշտ պահի:

-     Ovi Maps՝ հավելված, որը թույլ է տալիս Ձեր Nokia-ի օգնությամբ հեշտորեն կողմնորոշվել աշխարհի հազարավոր քաղաքներից յուրաքանչյուրում:

-    Nokia Music՝ ծառայություն, որը կարող է հեշտությամբ կատարյալ կարգ ու կանոն հաստատել Ձեր երաժշտական հավաքածուում և համապատախանեցնել այն Ձեր հեռախոսին:

-   N-Gage՝ բացառիկ խաղերի ուլտիմատիվ հավաքածու և էլէկտրոնային զվարճանքների երկրապագուների համաշխարհային ամենանշանակալից ընկերակցություն: Մոլորակի ուժեղագույն գեյմերների հետ ուժերը չափելու Ձեր հնարավորությունը: