Թարմացված ծրագրեր


Ovi Mail


Ovi Store


 

Ամեն ինչ Ձեր հարմարավետության համար: Պարզեք, թե ինչպես է Nokia-ին հաջողվում պահպանել ծառայությունների բարձր որակը, և ինչու են անձամբ Ձեզ օգտակար Ձեր բջջայինի ծրագրային ապահովման թարմացումները:

Nokia-ն անչափ բարձր է գնահատում իր հաճախորդներին: Դուք ընտրել եք Nokia-ի բազմաթիվ մոդելներից մեկը, և դա նշանակում է, որ Դուք ոչ թե ընդամենը մեր հաճախորդն եք, այլև ընկերն ու գործընկերը: Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և ի պատասխան ուզում ենք Ձեզ առաջարկել իրենց գործով տարված մասնագետների թիմի աշխատանքի արդյունքը: Nokia-ն պատրաստ է համագործակցության: Մենք մանրակրկիտորեն ամփոփում ենք ամբողջ աշխարհի Nokia ունեցողների ցանկությունները և անում հնարավորը, որպեսզի այդ գաղափարները մարմնավորենք Ձեր Nokia հեռախոսի ծրագրային ապահովման նոր տարբերակներում: Դուք կզարմանաք՝ որքան հարմարություն և հարմարավետություն կարող է ավելացնել Ձեր առօրյայում աննշան մի քանի մանրուքը: Որոշ ժամանակ անց Դուք կզարմանաք, թե ինչպե՞ս եք ապրել առանց այդ փոքր, բայց անհրաժեշտ և այդքան հարմարավետ թարմացումների: Անհրաժեշտ է համակարգել շաբաթվա Ձեր կարգացուցա՞կը, Ձեր էլ-փոստը դարձնել իրո՞ք շարժական, համապատասխանեցնել Ձեր նոթբուքը սմարթֆոնի՞ն, կատարյալ կարգ ու կանոն հաստատել Ձեր ձայնադարանում և ֆոտո-հավաքածուո՞ւմ: Թարմացրեք Ձեր սիրելի Nokia-ի ծրագրային պարունակությունը և Դուք կցնցվեք նոր հնարավորությունների քանակից: Պարզապես հետևեք հրահանգներին և ամեն ինչ կանցնի անթերի:

Ինչպե՞ս թարմացնել ձեր Nokia-ի ծրագրերը:

Ամեն ինչ չափազանց պարզ է: Դիմեք Nokia-ի ծառայությունների կենտրոնի մասնագետներին կամ էլ թարմացրեք ինքնուրույն՝ Nokia Software updater ծառայության միջոցով: Դուք այն կարող եք գտնել այստեղ. http://www.nokia.ru/support/software/device-software-update:

Համոզվեք, որ Ձեր ինտերնետ-միացումը բավականին հուսալի է և կայուն: Դա կօգնի թարմացման գործընթացում խուսափել անցանկալի բարդություններից:

Ուշադրություն. Նախքան ծրագրային ապահովման թարմացման ընթացակարգը՝ արեք Ձեր հեռախոսի տեղեկատվության պահեստային կրկնօրինակը: Որպեսզի դա կատարեք առավելագույնս ճշգրիտ և գրագետ, օգտվեք Nokia PC Suite ծառայությունից: Ծառայության դիստրիբուտիվը հետևյալ հղումն է. http://www.nokia.ru/support/software/nokia-pc-suite:

* Nokia-ն զգուշացնում է Հայաստանի տարածքում օգտագործման համար չհավաստագրված բջջային հեռախոսների տերերին, որ «մոխրագույն» հեռախոսի ծրագրային թարմացման դեպքում ծրագրային ապահովման թարմացման ծրագիրն ըստ ստանդարտի կտեղադրի ծրագրի նոր տարբերակը այն լեզվով, որը համապատասխանում է հեռախոսի շրջանային և լեզվական նախասկզբնական կարգավորումներին (օրինակ' արաբերեն, չինարեն, իսպաներեն և այլն այն հեռախոսների համար, որոնք ապօրինի բերվել են համապատասխան տարածաշրջաններից):