Անվճար նավիգացիայով Nokia-ի քարտեր

Քարտեր

Nokia-ի ծառայությունների շնորհիվ դուք միշտ գիտեք, թե ինչ է կատարվում շրջապատում: Տեղեկանում եք հետաքրքիր իրադարձությունների մասին և գտնում եք ամենալավը – սրճարաններ, խանութներ, տեսարժան վայրեր և շատ այլ բաներ: TripAdvisor և LonelyPlanet –ի փորձագետների առաջարկություններով միլիոնավոր օբյեկտներ սփռված ամբողջ աշխարհով: Առաքման կոմպլեկտի մեջ մտնում է հետիոտնային և ավտոմոբիլային անվճար նավիգացիա հեռախոսի սպասարկման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` ներառյալ քայլ առ քայլ ձայնային հրահանգները:

Բեռնել Nokia Suite-ը` նոր հավելվածի ստացման և անվճար քարտերի բեռնման համար:

Տեղափոխվել Nokia.com-ի “Քարտեր” հավելված` տեղերը գտնելու և նավիգացիայից օգտվելու համար:



Հավելվածներ, խաղեր և շատ այլ բաներ

Հավելվածներ

Nokia-ի խանութում առկա են ցանկացած դեպքի համար նախատեսված հավելվածներ - ճանապարհորդությունների, բիզնեսի և զվարճանքների համար: Հավելվածներ, որոնք բարելավում են կյանքը կամ ուղղակի դարձնում են այն առավել ուրախ: Ցանկացած ճաշակի մի շարք հրաշալի թեմաներ, ձայնային ազդանշաններ և տեսաերիզներ: Հավելվածների և խաղերի հավելվածների ցանկն ամեն օր համալրվում է:

Nokia-ի խանութում առաջարկվող հավելվածները



Անձնական և աշխատանքային նամակագրություն

Փոստ

Կապ հաստատեք ընկերների և գործընկերների հետ ցանկացած տեղից: Էլեկտրոնային փոստով ուղարկված Ձեր բոլոր աշխատանքային և անձնական հաղորդագրությունները անհրաժեշտության դեպքում արտապատկերվում են էկրանի վրա, որը հնարավորություն է տալիս միշտ լինել իրադարձությունների կիզակետում: Ձեր հեռախոսը ապահովում է մուտք դեպի էլեկտրոնային փոստի հաշվառման գրառումներ, ներառյալ Yahoo!® Mail, Gmail™, Windows Live™ Hotmail, Microsoft Outlook և այլն:

Սկսել օգտվել “Փոստ” ծառայությունից

Ստանալ Nokia-ի փոստի անվճար հաշվառման գրառում

Microsoft-ի էլեկտրոնային փոստի հավելվածների մասին մանրամասներ



Հաղորդագրությունների ակնթարթային փոխանակում

Զրույց /չաթ/

Լինել կապի մեջ այժմ հեշտ է քան երբևէ: Վարեք համաժամանակյա մի քանի զրույց WindowsLiveMessenger™, Yahoo!® Messenger, GoogleTalk™ и MicrosoftCommunicatorMobile – ի հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համակարգերում և մեկ հպումով անցում կատարեք նրանց միջև: Դիտեք, թե ով է գտնվում ինտերնեում, կապնվեք ընկերների հետ, նշանակեք հանդիպումներ կամ ուղղակի կիսվեք նորություններով:

Սկսել օգտվել “Զրույց” ծառայությունից

Մանրամասներ MicrosoftCommunicatorMobile-ի մասին



Հեռախոս և համակարգիչ – մեկ ամբողջություն

Nokia Suite

Կոնտակտները, հաղորդագրությունները, լուսանկարները և շատ այլ բաներ փոխանցեք հեռախոսից համակարգիչ և հակառակը` ամբողջականությունը և համապատասխանությունը ապահովելու համար: Համակարգչում առկա Nokia Suite-ի օգնությամբ դուք կարող եք տնտեսել տվյալների փոխանցման համար կատարվող վճարումները` բեռնելով քաղաքների հեռախոսային անվճար պլանները: Ստացեք ծրագրային ապահովման վերջին թարմացումները և հավելվածները, որոնք Ձեր հեռախոսը կդարձնեն առավել արագ, խելացի և հեշտ օգտագործելի:

Բեռել Nokia Suite-ը Windows-ի համար



Աջակցություն

Օգնություն ստանալու և Ձեր հեռախոսի հետ այդ ծառայությունների համատեղելիությունը ստուգելու համար անցեք աջակցման էջ

Տեղեկացեք, թե ինչպես պետք է օգտվե Nokia-ի ծառայություններից Mac համակարգչի վրա

Անլար կապուղիրների միջոցով հավելվածների, երաժշտության և այլ ֆայլերի բեռնման համար կարող է անհրաժեշտ լինել մեծ ծավալով տվյալների փոխանցում: Ցանցի օպերատորը, տվյալների փոխանցման համար, կարող է վճար գանձել: Կոնկրետ ապրանքների, ծառայությունների և ֆունկցիաների առկայությունը կախված է տարածաշրջանից: Լրացուցիչ տեղեկությունների համար` ներառյալ լեզվական տարբերակների առկայությունը, դիմեք Nokia-ի մոտակա խանութ: Այդ հատկորոշիչները կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման: