Աշխարհում առաջին սմարթֆոնը ամբողջությամբ սենսորային կառավարմամբ և «թերթելու» (swipe) տեխնոլոգիայով
Մոսկվա. Nokia-ն ներկայացնում է գեղեցկության և նոր տեխնոլոգիաների զարմանալի համադրությամբ Nokia N9 ֆլագմանային մոդելը: Nokia N9-ն եզակի է նախ և առաջ նրանով, որ կառավարումը իրականացվում է բացառապես հպումների միջոցով. առջևի վահանակին չկա ոչ մի կոճակ: Թերթելու ինտուիտիվ տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում բացել և փակել հավելվածները մատի բնական շարժումով, կարծես դուք գրքի էջեր եք թերթում: Այս տեխնոլոգիան աշխատանքի մեջ տեսնել և վերջինիս պարզության մեջ համոզվել կարելի է հետևյալ կայքում` http://swipe.nokia.com:
Nokia N9-ում իդեալապես իրացվել են սմարթֆոնի բոլոր առանցքային ֆունկցիաները` շփումը, հավելվածների հետ աշխատանքը և բազմաֆունկցիոնալությունը: Այն սարքավորված է աուդիո և նավիգացիոն բնագավառում նորագույն լուծումներով, ինչպես նաև որակյալ տեսախցիկով: Nokia N9-ի առանցքային առանձնահատկությունների մասին հակիրճ.
Nokia N9-ը արտադրվելու է երեք գունային կատարմամբ` սև (black), բոսորագույն (magenta) և երկնագույն (cyan): Մոդելը վաճառքի կհանվի այս տարի երկու տարբերակներով` 16 ԳԲ և 64 ԳԲ ներքին հիշողությամբ:
Nokia ընկերության մասին
Nokia ընկերությունում մենք մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ գտնվել այն ամենին, ինչը կարևոր է իրենց համար: Ամեն օր ավելի քան 1,3 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի միջոցով` սկսած պարզ հեռախոսներով, վերջացրած ժամանակակից սմարթֆոններով և բարձրարտադրողական շարժական համակարգիչներով: Այսօր Nokia ընկերությունը Ovi-ի (www.ovi.com) միջոցով իր սարքերի մեջ է ինտեգրում նորարարական ծառայություններ ` ներառյալ երաժշտություն, քարտեզներ, ծրագրեր, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը հանդիսանում է առաջատար թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտում, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում:
Дополнительная информация:
Виктория Еремина — директор по связям с общественностью Nokia в Евразии (Россия, Украина, Юг СНГ, Турция)
Андрей Орлов — менеджер по связям с общественностью Nokia в Евразии (Украина, Юг СНГ)Тел.:+ 7 (495) 795-05-00, факс: 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Информационная поддержка
Агентство АГТ-Казахстан:
Тел.: +7 (727) 316 32 78
Амина Кудабаева
a.konurbaeva@agt-agency.ru
Анар Сембинова
a.sembinova@agt-agency.ru