Nokia-ն ներկայացնում է Nokia X3 and Touch մոդելը` Nokia X3 սարքի նոր տարբերակը, որն արձագանքում է բջջային սարքերի շուկայի վերջին միտումներին: Նոր սարքը S40-ի առաջին հեռախոսն է, որ համադրում է գերբարակ դիզանն ու սենսորային էկրանը ավանդական 12 ստեղնային ստեղնաշարի հետ: Նոր Nokia X3 Touch and Type-ը համադրում է հեռախոսի սենսորային կառավարման և սովորական ստեղնաշարի հարմարությունները:
.jpg)
«Նորամուծություններն անհրաժեշտ են ոչ միայն hi-end մակարդակի սարքերում. նոր Nokia X3 Touch and Type-ը բյուջետային արտադրանքների նկատմամբ Nokia-ի ուշադրության վառ օրինակ է,- նշում է Մերի ՄաքԴաուլեը (Mary McDowell)` Nokia-ի գործադիր փոխտնօրենը: - Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այն օգագործողները, որոնք երկար տարիներ օգտվելով ավանդական ստեղնաշարով սարքից, սովորել են նամակ գրել մեկ մատի օգնությամբ, ուզում են հետագայում նույնպես SMS կամ էլ ակնթարթային նամակ արագորեն գրել հենց այդպես, ընդ որում կուզենային նաև ունենալ սենսորային էկրանի բոլոր առավելությունները»:
«Մշակելով Nokia X3-ի նոր տարբերակը, մենք ուղենիշ ենք ընտրել սարքի էներգախնա հատկությունները: Ստեղնաշարային հավաքումը հարմար է SMS հաղորդագրություններ ուղարկելու և սոցիալական ցանցերում շփվելու համար, որտեղ անհրաժեշտ է արագ և հաճախակի հավաքել տեքստը, միաժամանակ սենսորային կառավարումը կատարելապես համապատասխանում է Web-բրաուզերի, ինչպես նաև երաժշտական և խաղային հավելվածների հետ աշխատանքին: Այս խնդիրների լուծման նպատակով առաջարկում ենք սենսորային էկրանի և ստեղնաշարի համադրումը Nokia X3 Touch and Type-ում: Մենք օժտել ենք հեռախոսին հստակ պատկերներ, մենյու և տեքստ ունեցող մեծ էկրանով, բացի այդ, պահպանել ենք այնպիսի կարևոր կոճակներ, ինչպիսիք են զրույցը սկսելու/ավարտելու և երաժշտության նվագարկումն ու տեքստային հաղորդագրությունները կառավարելու կոճակները»,-ընդգծում է տ-ն ՄաքԴաուելը:
Նրբագեղ ժամանակակից դիզայնն ու 9.6 մմ լայնությամբ բարակ կորպուսը Nokia X3 Touch and Type-ը դարձնում են S40 Nokia սարքերի շարքում ամենակոմպակտներից մեկը: Սարքավորումն ունի ալյումինե անփայլ մակերևույթ և առաջարկվում է հինգ գունային լուծումով` ցանկացած դեպքի և տրամադրության համար:
Չնայած փոքր չափսերին` Nokia X3 Touch and Type-ն ունի ֆունկցիոնալ հնարավորությունների լայն ընտրանի. 3G օժանդակում, WLAN, նվագարկիչ և FM-ընդունիչ: Բացի այդ, սարքավորումն ունի քառակի մեծացմամբ 5 մեգափիքսելանոց տեսախցիկ` ֆոտո և վիդեո ռեժիմներով: Սարքավորումը նաև հագեցած է Ovi երաժշտական և փոստային ծառայությունների, այդ թվում և ժամանցային ու շփման հավելվածների մուտքի հատուկ ստեղներով: Բացի Ovi փոստ ծառայությունից, օգտագործողն ունի մուտքի հնարավորություն իր բոլոր փոստային հաշիվներ` Nokia Messaging ծառայությամբ: Սենսորային էկրանին թեթև հպումով կարելի է մտնել Ինտերնետ և ստանալ բազմաթիվ ծառայությունների, այդ թվում և Ovi Խանութի հազարավոր ծրագրերի մուտք:
Nokia-ում մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ լինել իրենց համար կարևոր բանի: Ամեն օր ավելի քան 1,2 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի շնորհիվ. սկսած պարզ հեռախոսներից մինչև ժամանակակից սմարթֆոններով և բարձրարտադրողական շարժական համակարգիչներ: Այսօր Nokia ընկերությունն իր սարքերն է ինտեգրում նորարարական ծառայություններ Ovi-ի (www.ovi.com) միջոցով` այդ թվում երաժշտություն, քարտեզներ, հավելվածներ, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտի առաջատար է, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում: Լրացուցիչ տեղեկատվություն՝ Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան) Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում Անար Սեմբինովա
Nokia-ի մասին
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
ԱԳՏ -Ղազախստան
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Ամինա Կուդաբաեվա
a.kudabaeva@agt-agency.ru
a.sembinova@agt-agency.ru