Nokia ընկերությունը հայտարարում է X-դասի շարքի սարքավորումներին պատկանող նոր հեռախոսի թողարկման մասին: Nokia X2-ի վաճառքը սպասվում է 2010 թ. ամռան վերջին աշնան սկզբին:

Nokia X2 մոնոբլոկն ունի 2,2 դյույմանոց QVGA էկրան, քաշը 81 գրամ է, իսկ կորպուսի հաստությունն ընդամենը 13 մմ: Նոր սարքը, ինչպեսև դասի հին ներկայացուցիչներ Nokia X3-ն ու Nokia X6-ը, հիանալի համապատասխանում է երաժշտության հարմարավետ ունկնդրմանը և այն օգտագործողների համար է, որոնք նախընտրում են հեռախոսի գործառույթներն ու երաժշտական նվագարկիչը համադրել մեկ սարքում: Ոճային նոր Nokia X2-ը հագեցած է երկու ստերեոդինամիկով, երաժշտությանն ակնթարթային մուտքի հատուկ ստեղներով, FM ռադիոյով և մինչև 16 ԳԲ microSD հիշողության քարտերի օժանդակմամբ:

Սարքը հագեցած է անլար ստերեո-գարնիտուրայի միացման համար նախատեսված Bluetooth 2,1-ով, իսկ 3,5 մմ աուդիո-մուտքով Nokia X2-ի տերը կարող է միացնել իր ականջակալները: Երաժշտության արագ փոխանցումը հնարավոր է USB 2,0 մուտքի շնորհիվ, իսկ երաժշտական ֆայլերի հարմարավետ կառավարումն իրականցվում է  Ovi Player PC և Windows Media Player 11 այցելուների միջոցով:

Բացի երաժշտական հնարավորություններից, Nokia X2-ը թույլ է տալիս նաև հենց աշխատանքային սեղանից շփվել սոցիալական ցանցերում` շնորհիվ Facebook այցելուի, և Nokia Messaging-ի ու ակնթարթային հաղորդագրությունների միջոցով էլեկտրոնային փոստի հաղորդագրություններ մուտքի հնարավորություն է ընձեռում (առավել մանրամասն տեղեկատվություն http://www.nokia.ru/explore-services/email հասցեում): Սարքի այլ առավելություններից են ակնթարթային մուտքը Ovi Խանութի հավելվածներին, 5 մփիքսել տեսախցիկն ու տեսագրման հնարավորությունը:

Nokia-ի մասին
Nokia-ում մենք մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ լինել իրենց համար կարևոր բանի: Ամեն օր ավելի քան 1,2 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի շնորհիվ. սկսած պարզ հեռախոսներից մինչև ժամանակակից սմարթֆոններով և բարձրարտադրողական շարժական համակարգիչներ: Այսօր Nokia ընկերությունն իր սարքերն է ինտեգրում նորարարական ծառայություններ Ovi-ի (
www.ovi.com) միջոցով` այդ թվում երաժշտություն, քարտեզներ, հավելվածներ, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտի առաջատար է, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում:

Nokia
Վիկտորիա Երյոմինա`
Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում
ԱԳՏ -Ղազախստան
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Ամինա Կուդաբաեվա
a.kudabaeva@agt-agency.ru 

Անար Սեմբինովա
a.sembinova@agt-agency.ru    

 « Prev  |  Next »