2010թ. 4-րդ եռամսյակում Ղազախստանում կհայտնվի երկու SIM-քարտով աշխատող առաջին Nokia հեռախոսը:

Հունիսի 3. Այսօր Nokia ընկերությունը ներկայացնում է Cseries մոդելի նոր բյուջետային շարքեր, ինչպես նաև լիցքավորման այլընտրանքային նոր աղբյուր` Nokia Bicycle Charger Kit: Nokia C2-ը դառնում է ընկերության` երկու SIM-քարտով աշխատանքի առաջին լուծումը, Nokia C1—02-ը` Micro-SD քարտի օժանդակմամբ ամենամատչելի մոդելը: Նորույթները Ղազախստանում կհայտնվեն 2010 թ. 4-րդ եռամսյակում:

Nokia C2-ը երկու SIM-քարտի հետ միաժամանակյա աշխատանքի լիարժեք հեռախոս է, որը միացված սարքի պարագայում թույլ է տալիս ընդունել և ուղարկել զանգեր և տեքստային հաղորդագրություններ` օգտագործելով երկու SIM-քարտերից յուրաքանչյուրի համարը: Nokia C2-ի առաջին SIM-քարտը մարտկոցի տակ է, երկրորդը՝ «թեժ փոփոխության» հնարավորություն է ընձեռում, այսինքն այն կարելի է հանել և դնել աշխատող հեռախոսի մեջ: Այս հարմար գործառույթը, հատկապես եթե հաշվի առնենք սարքի ցածր գինը, հասանելի կլինի միայն Nokia C2-ի տերերին:

Nokia C2-ը օժանդակում է էլեկտրոնային փոստի և Nokia Messaging-ի ակնթարթային հաղորդագրությունների հետ աշխատանքի ծառայությանը: Ներդրված FM-ռադիոյի և նվագարկչի շնորհիվ Nokia C2-ի տերերը կկարողանան լսել սիրելի ռադիոկայաններն ու երաժշտությունը, Micro SD քարտի հնարավորության շնորհիվ սարքի հիշողությունը կարելի է հզորացնել մինչև 32 Գբ:

Nokia C1—02-ն աշխատում է մեկ SIM-քարտով և դասվում է Nokia-ի ամենամատչելի լուծումների շարքին` microSD հիշողության քարտի օժանդակմամբ, որն օգտագործողներին մինչև 32 Գբ երաժշտություն, լուսանկարներ և այլ տեղեկություն պահպանելու հնարավորություն է ընձեռում: Սարքն առանձնանում է ինքնատիպ դիզայնով, գրավիչ գունավորմամբ, վառ գունավոր էկրանով, GPRS ցանցով Ինտերնետում աշխատելու հնարավորությամբ և Nokia-ի ծառայությունների, այդ թվում նաև  Nokia Messaging-ի հասանելիությամբ:

Լիցքավորման այլընտրանքային նոր աղբյուրի դեբյուտ

Nokia Bicycle Charger Kit-ը բջջային հեռախոսների համար նախատեսված անվճար և էլեկտրաէներգիայի՝ էկոլոգիապես անվտանգ աղբյուր է էլեկտրականության օրգանական հասանելիության պայմաններում: Nokia Bicycle Charger Kit սարքն ունի դինամո-մեքենա և սարքի միացման մուտք, կոմպլեկտում նաև կա հեռախոսի կրիչ` հեծանվին ամրացվելու հնարավորությամբ: Կոմպլեկտի տեղադրումից էլեկտրական ոչ մեծ գեներատորը, օգտագործելով հեծանիվի անիվների պտույտի էներգիան, լիցքավորում է բջջայինը Nokia հեռախոսների մեծամասնության մեջ տարածված 2 մմ ստանդարտ մուտքով:

«Հեծանիվները շատ երկրներում ամենատարածված տրանսպորտի միջոցներից են, և այժմ դրանցով երթևեկելը օգտակար է ոչ միայն մարդկանց առողջությանը, այլև երկարացնում է բջջային սարքի աշխատանքի տևողությունը: Այժմ առկա է հեռախոսի լիցքավորման խնդրի գերազանց լուծումը, և կարևոր չէ, այն օգտագործվում է մոտակայքում վարդակի բացակայության պատճառով, թե շրջակա միջավայրի անվտանգության նկատառումներով»,- ասում է Ալեքս Լամբիկը նոր լուծման մասին:

Nokia-ի մասին

Nokia-ում մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ լինել իրենց համար կարևոր բանի: Ամեն օր ավելի քան 1,2 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի շնորհիվ. սկսած պարզ հեռախոսներից մինչև ժամանակակից սմարթֆոններով և բարձրարտադրողական շարժական համակարգիչներ: Այսօր Nokia ընկերությունն իր սարքերն է ինտեգրում նորարարական ծառայություններ Ovi-ի (www.ovi.com) միջոցով` այդ թվում երաժշտություն, քարտեզներ, հավելվածներ, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտի առաջատար է, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում:

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru  

Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում

ԱԳՏ -Ղազախստան
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Ամինա Կուդաբաեվա
a.kudabaeva@agt-agency.ru  

Անար Սեմբինովա
a.sembinova@agt-agency.ru  

 « Prev  |  Next »