Nokia-ի և Microsoft-ի գլոբալ համագործակցության առաջին արդյունքները
Ռեդմոնդ, Վաշինգտոն նահանգ, և Էսպոո, Ֆինլանդիա, մայիսի 5, 2010 թ.
— Այսօր Microsoft և Nokia ընկերությունները բջջային կապի ոլորտում համագործակցությամբ ներկայացրել են Nokia սարքավորումների համար նախատեսված Microsoft Communicator Mobile առաջին հավելվածը։ Այն ուղղակիորեն միանում է ընկերության կապի համակարգին, ինչը թույլ է տալիս մարդկանց միջև բջջային կապի միջոցով բարձրացնել փոխազդեցության արդյունավետությունը։ Nokia Eseries ОС Symbian բազայի հիման վրա Nokia Eseries մի շարք սմարթֆոնների տերերն արդեն այսօր կարող են տեղադրել այդ հավելվածը՝ անվճար ներբեռնելով այն Ovi Խանութում։
Microsoft Communicator Mobile հավելվածի շնորհիվ օգտագործողը գործընկերների հասանելիության կամ զբաղվածության մասին տեղեկատվություն է ստանում և մեկ հպմամբ կարող է կապվել նրանց հետ ամենահարմար միջոցով. ակնթարթային հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստ, SMS կամ էլ հեռախոսականչ։ Գործընկերների անունները և նրանց կարգավիճակները հայտնվում են անմիջապես սարքի կոնտակտների ցանկում՝ աշխատակիցներին թույլ տալով թարմացնել դրանք իրական ժամանակի ռեժիմում, անցկացնել քննարկումներ կամ էլ դրանց միանալ ակնթարթային հաղորդագրությունների փոխանակմամբ, ինչպես նաև զանգահարել առանց հավելվածից դուրս գալու, ներդրված բիզնես քարտերի օժանդակման շնորհիվ։
Ի սկզբանե Nokia E72-ի և Nokia E52C-ի համար հասանելի Communicator Mobile-ը գումարվում է էլեկտրոնային փոստին և անձնական այլ տեղեկատվությանը Microsoft Exchange ActiveSync հավելվածով ուղիղ մուտքի բարելավմանն ուղղված Nokia-ի լուծումների ընդհանուր փաթեթին։ Ծրագրվում է, որ ապագայում Nokia-ի համար Communicator Mobile հավելվածը նախատեղադրվելու է մի շարք Nokia սմարթֆոնների վրա, ինչպես նաև ենթադրվում է հավելյալ բջջային մի քանի սարքի օժանդակում, այդ թվում և վերջերս ներկայացված Nokia E5-ը։
«Nokia ընկերության հետ մեր միությունը նպատակ ունի Nokia սմարթֆոնների միլիոնավոր օգտագործողների համար բարձրացնել կորպորատիվ արդյունավետությունը։ Nokia-ի համար Communicator Mobile հավելվածի ի հայտ գալը մեր ընդհանուր տեսլականի իրականացման ճանապարհի հիանալի սկիզբ է»,- ասել է Microsoft ընկերության գլխավոր մենեջեր Քիրթ Դեբիքը (Kirt Debique)։
«Այս հավելվածն իրոք ապահովում է առավել արդյունավետ աշխատանք, քանի որ դուք տեսնում եք, մարդը զբաղված է՞, թե՝ ոչ, ավելին, առաջարկվում է նրա հետ կապի ամենաիրատեսական միջոց։ Հավելվածը նաև համապատասխանում է կորպորատիվ բոլոր պահանջներին՝ ներդրման շահավետություն, անվտանգություն, օգտագործման հարմարավետություն և հուսալիություն», ընդգծել է Nokia ընկերության փոխնախագահ Յուքո Լափալայնենը (Ukko Lappalainen)։
Այս հավելվածի գործարկումը երկու հսկաների անցյալ տարվա օգոստոսին հայտարարված գործակցության արդյունքն է, և նման բարձր մակարդակի փոխազդեցության առաջին փորձը երկու ընկերության համար։ Միության մասին հայտարարության պահից ի վեր երկու ընկերությունն էլ սերտ գործակցել են նոր լուծումների ստեղծման և մշակման ուղղությամբ։
Microsoft-ի և Nokia-ի գործակցության մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի է սույն հղումով՝
Հավելյալ նյութեր և լուսանկարներ կարելի է գտնել ինտերնետային այս հասցեներով www.microsoft.com/presspass և www.nokia.com/press/
Microsoft ընկերության մասին
1975 թ, հիմնված Microsoft (Nasdaq «MSFT») ընկերությունը ծրագրային ապահովման և մարդկանց ու ընկերություններին իրենց ներուժն ամբողջությամբ բացահայտել օգնող ծառայություների և լուծումների մատակարարման ոլորտի համաշխարհային առաջատարն է։
Նշում խմբագիրների համար. եթե ձեզ հետաքրքրում է Microsoft ընկերության մասին հավելյալ տեղեկատվություն, այցելեք ընկերության կայքի կորպորատիվ տեղեկատվություն պարունակող էջը՝ http://www.microsoft.com/presspass հասցեով։ Հղումները, հեռախոսահամարները և պաշտոնները ճիշտ են հրապարակման ամսաթվի համար, իսկ այսօր դրանցում հնարավոր են փոփոխություններ։ Հավելյալ տեղեկատվության համար լրագրողներն ու վերլուծաբանները կարող են դիմել Microsoft ընկերության Արագ փոխազդեցության խմբին, ինչպես նաև պաշտոնական այլ անձանց՝ նշված http://www.microsoft.com/presspass/contactpr.mspx հասցեում։
Nokia-ի մասին
Nokia-ում մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ լինել իրենց համար կարևոր բանի: Ամեն օր ավելի քան 1,2 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի շնորհիվ. սկսած պարզ հեռախոսներից մինչև ժամանակակից սմարթֆոններ և բարձրարտադրողական շարժական համակարգիչներ: Այսօր Nokia ընկերությունն իր սարքերում ներառում է նորարարական ծառայություններ Ovi-ի (www.ovi.com) միջոցով` այդ թվում երաժշտություն, քարտեզներ, հավելվածներ, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտի առաջատար է, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան)
Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
ԱՊՀ հարավի երկրներում ԱԳՏ -Ղազախստան
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Ամինա Կուդաբաեվա
a.kudabaeva@agt-agency.ru
Անար Սեմբինովա
a.sembinova@agt-agency.ru