Նավիգացիա Nokia-ի հետ. անվճար և ընդմիշտ
Nokia-ն իր սմարթֆոնների նավիգացիոն ծառայությունները դարձնում է անվճար ամբողջ աշխարհում:
Հունվարի 21, Էսպոո - Nokia-ն հայտարարում է, որ Nokia սմարթֆոնների հետիոտնային և ավտոմոբիլային նավիգացիայի բոլոր ծառայությունները լինելու են անվճար OVI Քարտեզների նոր տարբերակում, որը հնարավոր է ներբեռնել www.nokia.com/maps կայքում: Տվյալ քայլը կարող է կրկնակի մեծացնել շարժական նավիգացիայի շուկայի ծավալը:
OVI Քարտեզների նոր տարբերակը ներառելու է հետիոտնային և ավտոմոբիլային նավիգացիայի բոլոր գործառույթները, քայլելու ընթացքում 46 լեզվով ձայնային ուղեկցում 74 երկրի, երթևեկության դրության մասին տեղեկատվություն ավելի քան 10 երկրի, ինչպես նաև մանրամասն քարտեզներ ավելի քան 180 երկրի համար:
«Ինչու՞ ունենալ բջջային հեռախոս և ավտոմոբիլային նավիգացիոն առանձին սարքավորում, որն աշխատում է միայն կոնկրետ երկրում կամ շրջանում: Համադրեք երկուսը մեկում, դարձրեք այս առաջարկն անվճար և գլոբալ և դուք միանգամից կկրկնապատկեք շարժական նավիգացիայի շուկայի ներուժը»,-ասում է Nokia-ի փոխնախագահ Անսսի Վանյոկին (Anssi Vanjoki): «Nokia-ն ողջ աշխարհով ավտոմոբիլային և հետիոտնային նավիգացիա առաջարկող միակ ընկերությունն է, ընդ որում ի տարբերություն ավոմոբիլային նավիգացիոն համակարգեր արտադրողների, մենք սպառողին չենք սահմանափակում միայն մեկ երկրի կամ շրջանի քարտեզով: Ձեզ անհրաժեշտ չէ գնել արտոնագիր ուրիշ երկրի համար, եթե նույնիսկ ժամանել եք ընդամենը մի քանի օրով: Մենք անվճար առաջարկում ենք ինչպես քարտեզներ, այնպես էլ նավիգացիոն ծառայություններ` գործառութային բարձրորակ ողջ հնարավորություններով, որոնք ակնկալում են սպառողները»:
OVI Քարտեզների հանգուցային 5 առանձնահատկություններ՝
1. Աշխարհի բոլոր երկրների քարտեզներ, ավտոմոբիլային և հետիոտնային նավիգացիա` անվճար:
OVI Քարտեզների նոր տարբերակն ապահովում է բոլոր քարտեզներն ու բարձրորակ նավիգացիա` ձեր սմարթֆոնի օգտագործման ողջ ընթացքում: Պետք չեն հավելյալ որևէ արտոնագրեր ուրիշ երկրների, շրջանների կամ ծառայությունների համար, պետք չէ հավելյալ ձեռք բերել ուղեցույցներ ու երթևեկության վիճակի մասին տեղեկատվություն: Քայլ առ քայլ ձայնային անվճար ուղեկցում, ինչպես հետիոտնային, այնպես էլ ավտոմոբիլային նավիգացիայի համար: Հնարավոր են միայն հեռախոսից Ինտերնետ մուտքի ծախսեր:
2. Նավիգացիայի ընթացքում բջջային ցանցին անընդմեջ միացումը պարտադիր չէ:
Ձեզ անհրաժեշտ չի լինի թանկարժեք և ակումուլյատորը լիցքազրկող մուտք դեպի ցանց Nokia հիբրիդային բացառիկ տեխնոլոգիայի շնորհիվ: Դուք կարող եք նախապես ներբեռնել քարտեզները ձեր Nokia սմարթֆոն և փոխադրել այն offline ռեժիմ, ինչը կտնտեսի ակումուլյատորի ծախսը, իսկ նավիգացիոն համակարգը միևնույն է կշարունակի աշխատել: Դա հատկապես օգտակար է այն մարդկանց, որոնք ճանապարհորդում են արտասահմանում և մտահոգվում միացման արժեքի համար, կամ էլ վատ կամ զրոյական ծածկույթով շրջաններում:
3. Աշխարհի ավելի քան 180 երկիր. գլոբալ լավագույն ծածկույթը
Դուք ձեզ հետ վերցնում եք բջջային հեռախոս, ուր էլ որ մեկնեք, ուստի մենք առաջարկում ենք աշխարհի ավելի քան 180 երկրի քարտեզ, ինչպես նաև ավտոմոբիլային և հետիոտնային ձայնային նավիգացիա 74 երկրի համար` 46 լեզվով: Սա լավագույն գլոբալ ծածկույթն է, ընդ որում անվճար:
4. Վեկտորային հիբրիդային բացառիկ քարտեզներ:
Ovi քարտեզները ստեղծված են վեկտորային հիբրիդային քարտեզների առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա: Այդ քարտեզները մատուցում են բարձրորակ պատկեր, սակայն փոխանցվող տվյալների ծավալն ավելի փոքր է, և դա ձեզ թույլ կտա շարունակել նավիգացիան անգամ բջջային կապի բացակայության դեպում: Բջջային օպերատորի ցանցով Ինտերնետ միացմամբ ներբեռնված կամ էլ թարմացված քարտեզները չափով մոտավորապես կրկնակի փոքր են, քան բջջային քարտեզների մյուս մատակարարների հավելվածների քարտեզագրային տվյալները: Ի տարբերություն մյուս մատակարարների լուծումների, հիբրիդային տեխնոլոգիան նաև ներբեռնված քարտեզները հետագա օգտագործման համար սարքի վրա պահպանելու հնարավորություն է ընձեռում:
5. Ձայնային ուղեկցում ու երթևեկության մասին տեղեկատվություն ավտոմոբիլստների և հետիոտնի համար:
Ավտոմոբիլիստների համար մեր առաջարկը ներառում է ուղղության ընտրության օգնություն, տեղեկատվություն երթևեկության, ռադարների ու թույլատրելի առավելագույն արագության մասին: Հետիոտնի համար առաջարկում ենք պուրակներում և հետիոտնային գոտիներում երթուղիների նպատակահարմար ընտրություն` աշխարհի ավելի քան 80 քաղաքում, ինչպես նաև 6000 3 D-տարբերանիշ ավելի քան 200 քաղաքում:
2010թ. մարտից GPS-ընդունիչով Nokia-ի բոլոր մոդելները կտրամադրվեն OVI Քարտեզների նախատեղադրված նոր տարբերակով, շրջանի ներբեռնված քարտեզով, ինչպես նաև հետիոտնային և ավտոմոբիլային նավիգացիայի անվճար գործառույթներով և Lonely Planet և Michelin կատալոգներ մուտքի հնարավորությամբ:
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ.
http://digitalnewsroom.nokia.com
Ծանոթագրություն.
Ovi քարտեզների նոր տարբերակի հետ համատեղելի մոդելների ցուցակը անոնսի պահին՝ Nokia N97 mini,
Հնարավոր են տվյալների փոխանցման ծախսեր: Խնդրում ենք, ճշտեք օպերատորների` տվյալների փոխանցման արժեքը:
Nokia-ի մասին
Nokia-ն բջջային կոմունիկացիաների արդյունաբերության հիմնադիրն ու բջջային սարքերի արտադրության համաշխարհային առաջատարն է: Այսօր Nokia-ն մարդկանց կապն ապահովում է ամենաբազմազան միջոցներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված ծառայությունների հետ, որոնք նրանց հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իրենց համար կարևոր տեղեկատվության հետ: Միաժամանակ Nokia-ն մատուցում է թվայնացված քարտեզային տեղեկատվություն NAVTEQ-ի միջոցով, ինչպես նաև կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ Nokia Siemens Networks-ի միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվություն.
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ Հարավ, Թուրքիա)
Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ Հարավ, Թուրքիա)
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ Հարավի երկրներում.
ԱԳՏ –Ղազախստան՝
Հեռ.՝ +7 (727) 376-08-80
Ասել Ժալեշևա