10 միլիոն դոլար կապիտալով  Open Screen Project հիմնադրամը, որը ստեղծել են ընկերությունները, կօժանդակի Nokia սարքավորումների համար Flash-հավելվածների ստեղծման առավել հեռանկարային, հիմնականում զվարճալիքների, սոցիալական ցանցերի, խաղերի և լրատվական ծառայությունների ոլորտին վերաբերող նախագծերին:

Nokia և Adobe Systems Incorporated կորպորացիաները հայտարարում են, որ Open Screen Project հիմնադրամը, որի ստեղծման մասին ընկերությունները տեղեկացրել էին սույն տարվա փետրվարին, Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ում, այժմ կօժանդակի հավելվածների և ծառայությունների մշակողներին՝ Ռուսաստանում և ԱՊՀ հարավային երկրներում: 10 միլիոն կապիտալով հիմնադրամի գլխավոր խնդիրներն են բջջային սարքավորումների,  Adobe Flash  պլատֆորմով սեղանային և կենցաղային էլեկտրոնային սարքավորումների համար նոր հավելվածների և ծառայությունների մշակման օժանդակումըգործարկման մի քանի պլատֆորմանոց միջավայրի առաջխաղացումը, մշակման խոչընդոտների հաղթահարումն ու հավելվածների տարածումը, ինչպես նաև միջարդյունաբերական նորարարական համագործակցության զարգացումը: Nokia-ն արդեն սատարում է մշակողներին Forum Nokia ընկերակցության միջոցով և օգնում նրանց առաջ մղել իրենց հավելվածները Ovi Խանութով, որը ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ հարավային երկրներում բացել է այս մայիսին:

Հիմնադրամի ստեղծումը Open Screen Project-ի՝  Ինտերնետում, ինչպես նաև ինքնավար հավելվածների հետ աշխատանքի միասնականացմանը ուղղված համաճյուղային ծրագրի, որին մասնակցում է ոլորտի ավելի քան 20 առաջատար, այդ թվում և  Nokia-ն և Adobe-ըիրականացման արդյունքն էր: Հիմնադրամի օժանդակությունը կարող են ակնկալել Adobe Flash Lite-ի պարունակությունը օգտագործող և Nokia պլատֆորմներով ու սարքավորումներով աշխատող  նախագծերը: Որպես մասնակից կարող են հանդես գալ Flash Lite օգտագործող բոլոր հավելվածները, սակայն հիմնադրամի համար առավել հետաքրքիր են Nokia պլատֆորմի հնարավորությունները առավելագույնս ցուցադրող նախագծերը: Հավելվածների գնահատման չափանիշներն են նորարարությունը, գրավչությունը օգտվողների համար, հավելվածների կամ  ծրագրված իրացման կայունությունը, ինչպես նաև Nokia սարքավորումների և Adobe Flash և Adobe AIR™ տեխնոլոգիաների հնարավորություններն ու առանձնահատկությունները գործարկելու աստիճանը, որոնք մշակողներին մատուցում են ստուգված Ինտերնետ-տեխնոլոգիաներ՝ բրաուզերից դուրս օգտագործվող հավելվածների ստեղծման համար:

Nokia-ի և Adobe-ի փորձագետների խումբը վերլուծում է ներկայացված մշակման նախագծերը: Նախագծերի հանգուցային ուղղություններն են. զվարճալիքներ, սոցիալական ցանցեր, ամենօրյա աշխատանքի գործիքներ, խաղեր և տեղեկատվություն: Մշակողները պահպանում են ողջ իրավունքներն իրենց հավելվածների նկատմամբ, մինչդեռ Nokia-ն և Adobe-ը պարունակությունը գնահատելու, փորձարկելու և առաջ մղելու իրավունք են ստանում: Հայտի ներկայացման ընթացակարգի մասին հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ www.openscreenproject.org հասցեով:

Ներկա պահին մրցույթին ներկայացվել է 700 հայտ ողջ աշխարհից, և Nokia ընկերությունը հայտարարել է 25 հաղթողներին, որոնք ստացել են Open Screen Project հիմնադրամի աջակցությունը: Որոշ նախագծեր արդեն ամբողջությամբ պատրաստ են և օգտվողներին  մատուցվում են Ovi Խանութում, մի շարք նախագծեր կավարտվեն մինչև այս տարվա ավարտը: Հիմնադրամի օժանդակությունը ստացած ամենահետաքրքիր հավելվածներից է CNN Video-ն, որը ստեղծել է Flash Widgets LLC ընկերությունը: Դրա միջոցով հնարավոր է CNN.com կայքից տեսանյութ նայել՝ միանգամից Nokia N97 սարքով, հավելվածը հասանելի է նաև Ovi Խանութում: Օգտվողը կարող է հավելվածի վիջեթը տեղադրել իր Nokia N97-ի էկրանին՝ CNN-ի տեսագրադարան արագ մուտքի համար: Հաղթողները թվում են նաև այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են, ԱՄՆ-ից Flash Widgets ընկերության Twittle-ը, որը Flash Lite Twitter-ի հաճախորդն է, չինական Magus Soft-ի FunGuide հավելվածը (բջջային տեղեկատու, որը ներառում է ամենաթարմ լիսթինգներն ու «դեղին էջերը»), New State Entertainment-ի (Մեծ Բրիտանիա) Paul Van Dyk DJ հավելվածը, որի միջոցով օգտվողները կարող են հետևելով աշխարհի ամենահայտնի դիջեյների օրինակին երաշտության միքշեր անել:

«Open Screen Project հիմնադրամը խթանում է Adobe գործիքների կիրառումն ու խրախուսում գոյություն ունեցող մշակողներին ստեղծել գրավիչ, բացառիկ Flash հավելվածներ՝ միլիոնավոր Nokia սարքերի համար,- նշում է Կիրիլ Զելենսկին՝ Եվրասիա տարածաշրջանում Forum Nokia-ի բիզնեսի զարգացման գծով մենեջերը, - Շուկայում իրացնելով Flash տեխնոլոգիաներով  աշխատող ավելի քան 300 միլիոն Nokia սարք՝ այդ մշակողներին օժանդակում ենք Forum Nokia ընկերակցության միջոցով, ինչպես նաև նպատակային լսարանին ուղղված տարածման խողովակով, Ovi Խանութի միջոցով»:

Նախագծի և Հիմնադրամի մասին առավել մանրամասն տեղեկությունը հասանելի է www.openscreenproject.org  և  http://openscreen.forum.nokia.com  հասցեներում:

Nokia-ի մասին

Nokia-ն բջջային կոմունիկացիաների արդյունաբերության հիմնադիրն ու բջջային սարքերի արտադրության համաշխարհային առաջատարն է: Այսօր Nokia-ն մարդկանց կապն ապահովում է ամենաբազմազան միջոցներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված ծառայությունների հետ, որոնք նրանց հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իրենց համար կարևոր տեղեկատվության հետ: Միաժամանակ Nokia-ն մատուցում  է թվայնացված քարտեզային տեղեկատվություն NAVTEQ-ի միջոցով, ինչպես նաև կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ Nokia Siemens Networks-ի միջոցով:

Adobe ընկերության մասին

Adobe ընկերությունը բոլոր տեսակի տվյալների, այդ թվում և տեքստային ինֆորմացիայի, գրաֆիկական պատկերների, տեսանյութերի և web-պարունակության համար հեղափոխական արտադրանքների աշխարհի առաջատար մշակողն է: Աշխարհում Adobe-ի 25 տարվա գոյության ընթացքում, ընկերությունը ներկայացրել է ծրագրային լուծումներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը. PDF ծրագրերը, ստեղծագործող մարդկանց համար արտադրանքները, պրոֆիլային որոշումներ փաստաթղթերի անվտանգ շրջանառության համար և շատ այլ բաներ: Adobe-ը ամբողջությամբ փոխում է տեղեկատվության և գաղափարների հետ աշխատանքի պատկերացումները: Մանրամասները` www.adobe.ru կայքում:

Forum Nokia-ի մասին

Forum Nokia-ն Nokia-ի մշակողներին օժանդակող համաշխարհային ծրագիր է, որը միավորում է նրանց, տրամադրում տեխնիկական տեղեկատվություն, մշակման միջոցներ, օգնություն և ողջ աշխարհով ծրագրային արտադրանքների  տարածման խողովակներ: Forum Nokia-ն, որի գրասենյակները գտնվում են Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Սինգապուրում, մատուցում է տեխնիկական օժանդակություն և օգնություն մշակողներին, օպերատորներին, կոնտենտ պրովայդերներին բիզնեսի զարգացման հարցում, որպեսզի հաջողության հասնեն սպառողների և ձեռնարկությունների համար նախատեսված հավելվածների և ծառայությունների ներդրման գործում: Forum Nokia-ի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.forum.nokia.com  և www.forum.nokia.ru կայքերում:

Լրացուցիչ տեղեկատվություն.

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ Հարավ, Թուրքիա)

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ Հարավ, Թուրքիա)

Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ Հարավ, Թուրքիա)

Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09

nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ Հարավի երկրներում.

ԱԳՏ –Ղազախստան՝

Հեռ.՝ +7 (727) 376-08-80

Սաուլե Ամիրբեկովա

s_amirbekova@agt-agency.ru
 « Prev  |  Next »