Դոու-Ջոնսի (Dow  Jones Sustainability Indexes) այսօր տպագրված հեղինակավոր էկոլոգիական հետազոտությունների տվյալներով 2009-10թ. Nokia-ն էկոլոգիապես ամենահավասարակշռված տեխնոլոգիական ընկերությունն է աշխարհում: Բացի այդ, Nokia-ն, որ մի քանի տարի շարունակ «Եվրոպա» և «Հաղորդակցություններ» կատեգորիաներում առաջատարն է համարվում,  առաջին տեղն է զբաղեցրել «Համաշխարհային տեխնոլոգիական բնագավառի առաջատարներ»  վարկանիշում, այդպիսով դառնալով համար 1 ընկերությունը բարձրագույն տեխնոլոգիաների համաշխարհային արդյունաբերության մեջ:

 

Դոու-Ջոնսի ինդեքսները էկոլոգիական հավասարակշռության համաշխարհային հարգարժան վարկանիշ է, որ ներմուծում են առաջատար համաշխարհային կորպորացիաներն իրենց բիզնես-պրակտիկայում: Ընտրության ժամանակ մասնակցում են 2500 ընկերություն ավելի քան 50 երկրից: Այս վարկանիշների վրա են հենվում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողները:

 

Այս նորությունը մեկնաբանելով Ռիկ Սայմոնսոնը (Rick Simonson)` Nokia-ի գործադիր փոխնախագահը և ֆինանսական տնօրենը հայտարարեց. «Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային արդյունաբերության մեջ վարկանիշի առաջատարը դառնալը մեծ նվաճում է: Դրա պատճառը պատմական նվիրվածությունն է և Nokia-ի աշխատակիցների` էկոլոգիական բիզնեսի սկզբունքներին ամենօրյա հետևելը: Մենք մտադիր ենք հետագայում ևս հետևել սույն շարքին, քանի որ սոցիալական պատասխանատվությունը միակ ճիշտ ուղին է և ոչ մի կասկած չկա, որ մեր բիզնեսի համար այն լավագույն տարբերակն է»:

 

Nokia-ն արդեն ավելի քան տաս տարի էկոլոգիապես հավասարակշռված լուծումներ է ներդնում իր բիզնեսի բոլոր բնագավառներում: Ընկերությունը հաշվի է առնում էկոլոգիական գործոններն իր բոլոր սարքավորումներում, ձգտելով նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը բոլոր ուղղություններով /փաթեթավորում, էներգիայի օգտագործում, նյութերի և արտադրական պրոցեսների ընտրություն/, ինչպես նաև նախատեսում է կրկնակի մշակման հնարավորությունը:    

 

Nokia-ն համագործակցում է պետական և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև կամավորների խմբերի հետ` նպատակ ունենալով ուղղել բջջային տեխնոլոգիաների ուժը էկոլոգիական, սոցիալական և տնտեսական բնույթի խնդիրների լուծմանը: Վերջին նախագծերի թվում է բջջային սարքավորումների  համար սոցիալական ծրագրային ապահովման մշակումը, որը կարող են օգտագործել առողջապահության մարմինների աշխատակիցները, որպեսզի հետևեն և պայքարեն հիվանդությունների բռնկումների դեմ Բրազիլիայում, ինչպես նաև  բջջային որոշումների ներդրումը, որը Բրազիլիայի, Ֆիլիպինների և Հարավային Աֆրիկայի հեռավոր ու աղքատ շրջանների երեխաներին ապահովում է բարձր որակի կրթական նյութերով:

 

Կլիմայի փոփոխությամբ պայքարի ռազմավարության շրջանակներում Nokia-ն մշտապես աշխատում է կրճատել էներգիայի  օգտագործումը և բարձրացնել արդյունավետությունը բիզնեսում: Ընկերությունը ձգտում է կրճատել գործուղումների քանակը, ներդրումներ կատարել էներգիայի թարմացված աղբյուրների  հիման վրա նոր տեխնոլոգիաների հետազոտության ու մշակման մեջ, ինչպես նաև պլանավորում է  մեծացնել «կանաչ էլեկտրականության» կիրառությունը, որն արդեն  հիմա կազմում է Nokia-ի ամբողջ օգտագործած էլեկտրաէներգիայի 25 տոկոսը:

 

Ընկերությունը կառուցել է էներգո-արդյունավետ գրասենյակների ցանց, որոնք հաշվի են առնում էկոլոգիական գործոնները, ինչպես նաև գրավում իրենց մատակարարների անցին ստեղծել ու զարգացնել բարձր էկոլոգիական ու սոցիալական չափանիշներ:

 

Nokia-ի ռազմավարությունը էկոլոգիական պատասխանատվության բնագավառում արդեն ընդունվել է: Այս տարի ավելի վաղ, Բարսելոնայում, կորպորացիային շնորհվել է GSM ասոցիացիայի մրցանակը Mobile World Congress-ի շրջանակներում, «Շրջակա միջավայրի պահպանման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար» մրցանակը: Իսկ ընթացիկ տարվա օգոստոսին  Nokia-ն ճանաչվել է Հնդկաստանի «Տարվա ամենականաչ ընկերությունը»  “Voice and Data 100 Awards”  ամենամյա վարկանիշի համաձայն:

 

Nokia-ի էկոլոգիապես-հավասարակշռված պրակտիկաների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել http://www.nokia.com/environment և http://www.nokia.com/corporate-responsibility  կայքերում:

 

 

Նոկիայի մասին

 

Նոկիան հաղորդակցության մոբիլ  միջոցների արդյունաբերության հիմնադիրն է եւ բջջային սարքերի առաջատար համաշխարհային արտադրողը: Այսօր Նոկիան մարդկանց միջեւ կապը ապահովում է ամենատարբեր եղանակներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված այնպիսի սերվիսների հետ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ նրանց համար կարեւոր տեղեկատվության հետ: Բացի այդ, Նոկիան NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաեւ Nokia Siemens Networks-ի միջոցով սարքավորումներ, լուծումներ ու ծառայություններ է մատակարարում:

 

 

Լրացուցիչ տեղեկատվություն՝

 

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

 

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09

nokiarussia@nokia.com
www.nokia.ru

 

Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, факс: 795-05-09

nokiarussia@nokia.com

www.nokia.ru

 

Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ Հարավի երկրներում՝

 

ԱԳՏ –Ղազախստան՝

Հեռ.՝ +7 (727) 376-08-80

Սաուլե Ամիրբեկովա

s_amirbekova@agt-agency.ru
 « Prev  |  Next »