Nokia-ն այսօր իր պատմության մեջ առաջին անգամ ներկայացրեց LTE- մոդեմը, որի ստեղծման ժամանակ օգտագործվել են Long Term Evolution-ի բնագավառում Nokia-ի սեփական մշակումները: Nokia RD-3 ինտերնետ մոդեմը հասանելի է տարբեր մատակարարների կողմից, չափումային սարքավորումներ արտադրողների և LTE տեխնոլոգիայի զարգացման շրջանակներում օպերատորների կողմից ցանցային սարքավորումների օգտագործման համար:
«Nokia-ն ձգտում է աջակցել բոլոր բնագավառային նախաձեռնությունները, որոնք ուղղված են LTE տեխնոլոգիայի զարգացմանը, որպեսզի արդեն 2010 թվականին հնարավոր լինի այդ տեխնոլոգիայի կոմերցիոն շահագործման բազայի հիման վրա առաջին ցանցերի գործարկումը, - նշեց Յանի Մաենպաան(Jani Mäenpää)` Nokia- ում LTE/SAE-ի համատեղելիության և փորձարկումների ապահովման գծով նախագծի մենեջերը: Nokia-ն LTE/SAE (LSTI)-ի փորձարկումների ծրագրի հիմնադիրներից մեկն է: Ընկերությունը համատեղելիության փորձարկում է իրականացնում ցանցային սարքավորումներ արտադրողների կողքին, համագործակցում է չափումային սարքավորումներ արտադրողների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել օպերատորներին LTE ցանցերի զարգացման ժամանակ: Nokia RD-3 ինտերնետ-մոդեմը կիրառվում է այս բոլոր ծրագրերում:
Nokia RD-3 ինտերնետ մոդեմը համատեղելի է GSM/EDGE և WCDMA/HSPA ցանցերի հետ, որը հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել GSM ցանցերի համաշխարհային ծածկույթը և WCDMA ցանցերի հնարավորությունները նախապես: Բացի այդ, Nokia RD-3 ինտերնետ-մոդեմն աջակցում է տարբեր հաճախականության LTE դիապազոններ /ձայնածավալներ/, որի շնորհիվ կարող է օգտագործվել տարբեր երկրների և շրջանների օպերատորների կողմից:
LTE տեխնոլոգիան (Long Term Evolution – ունիվերսալ ոչ երկրային UTRA/UTRAN ռադիոհասանելիության ցանցերի երկարաժամկետ զարգացում долгосрочное развитие универсальных наземных сетей радиодоступа) իրենից ներկայացնում է ստանդարտ 3GPP առանց կաբելների ապագա լայնագիծ մուտքի համար: Այդ ստանդարտը WCDMA/HSPA ռադիոմուտքի ցանցերի էվոլյուցիան է: LTE-ն օգտագործողների համար իրական ժամանակի տարբեր մուլտիմեդիաների IP ծառայությունների իրականացման ճանապարհին կարևոր փուլ կդառնա: Բացի այդ LTE-ն տեղադրում է տվյալների փոխանցման բարձր արագության և կարճ ժամանակում արձագանքելու կողմնորոշիչներ, որոնց շնորհիվ վերջնական օգտագործողները կստանան նշանակալիորեն ավելի բարձր ծառայության մակարդակ լայնագիծ կապի ժամանակակից տեխնոլոգիաների համեմատությամբ: Բացի այդ, այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է բազմագործառույթային մուտի կազմակերպում ինտերնետ այն վայրերում, որտեղ չկա կապի ֆիքսված ցանցեր:
Նոկիայի մասին
Նոկիան հաղորդակցության մոբիլ միջոցների արդյունաբերության հիմնադիրն է եւ բջջային սարքերի առաջատար համաշխարհային արտադրողը: Այսօր Նոկիան մարդկանց միջեւ կապը ապահովում է ամենատարբեր եղանակներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված այնպիսի սերվիսների հետ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ նրանց համար կարեւոր տեղեկատվության հետ: Բացի այդ, Նոկիան NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաեւ Nokia Siemens Networks-ի միջոցով սարքավորումներ, լուծումներ ու ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն՝
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում
ԱԳՏ –Ղազախստան՝
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru