Nokia-ն վեբ-հրատարակիչների և մշակողների համար հեշտացնում է ինտերնետ-ծրագրերի ստեղծումը և սմարտֆոնների համար ծրագրերի ստեղծումը` ներմուծված ծառայություններով` ներկայացնելով API ինտերֆեյսեր Ovi և Ovi SDK բետա տարբերակը:
Շտուտգարտ, Գերմանիա - այսօր ներկայացնելով նոր API-ինտերֆեյսներ Ovi և Ovi SDK մշակման միջոցների կոմպլեկտի բետա-տարբերակը, Nokia-ն նշանակալիորեն հեշտացրել է վեբ-հրատարակիչների և մշակողների համար ծրագրերի ստեղծումը ինտեգրված ծառայություններով և ստանդարտ կիրառական ինտերֆեյսներով: Այժմ նրանք կարող են դա անել արագ և ավելի քիչ ջանքեր գործադրելով: Ընկերությունը հայտարարում է այդպիսի API- ինտերֆեյսների տեսականին զարգացնելու և ընդարձակելու իր մտադրության մասին, որը կհեշտացնի մուտը դեպի ընկերության ծառայություններ: Առաջին այդպիսի API ինտերֆեյսները, որոնց մասին համառոտ նշվում է Nokia World ամենամյա գիտաժողովի ժամանակ, դարձան Ovi Maps Player-ը և Ovi Navigation Player-ը, որոնք նախատեսված են Nokia սմարտֆոնների վրա տեղադրությունը որոշելու հիման վրա առաջնային որոշումներ կայացնելու համար: Գիտաժողովին հիմնական զեկույցով նաև հանդես եկավ Հենրի Մուսսինակը (Henri Moissinac)` Facebook բջջային տեխնոլոգիաների գծով տնօրենը, ով պատմեց սոցիալական ցանցեր բջջային մուտի բնագավառում նոր հնարավությունների մասին և երկու ընկերությունների միջև սերտ համագործակցության մասին:
«Այսօր մենք միայն ճանապարհի սկզբին ենք, բայց հետագայում մտադիր ենք և սերտորեն համագործակցել մշակողների հետ` զարգացնելով առաջարկվող որոշումների տեսականին սկսած «սոցիալական ցանցերում տեղադրության» հիման վրա որոշումներից, - հայտարարեց Նիկլաս Սավանդերը (Niklas Savander)` Nokia Services-ի գործադիր փոխնախագահը: Մեր նպատակը ակնհայտ է և կայանում է նրանում, որ մեր գործընկերների համար առավելագույնս հեշտ լինի ստեղծել գրավիչ, կոնտեքստուալ-կախյալ ծրագրեր, որոնք պահանջված կլինեն վերջնական օգտագործողների կողմից:
Nokia-ն արդեն աշխատում է այնպիսի հիմնական գործընկերների հետ, ինչպիսին են Lonely Planet, Deutsche Bahn, Associated Press, Qype, National Geographic, Deutsche Telekom Medien և Langenscheidt, որպեսզի ստեղծեն Ovi SDK բետա-տարբերակի կիրառությամբ API-ինտերֆեյսների Ovi կիրառությամբ ծրագրեր: (Այցելեք http://events.nokia.com/nokiaworld կայքը և դիտեք տեսահոլովակը, որը նվիրված է Ovi SDK-ին):
Nokia-ի հետ համագործակցության մասին գործընկերները
«Մենք շատ ուրախ ենք Nokia-ի հետ համագործակցության համար»,- հայտարարեց Հենրի Մուսսինակը (Henri Moissinac)` Facebook բջջային տեխնոլոգիաների գծով տնօրենը: Այն թողարկվել է հունիսին և հասանելի է լիաբեռնելու համար Nokia սարքավորումների համար Facebook ծրագրի ավելի քան 150 երկրներում, որն այսօր Ovi խանութում ամենահայտնի ծրագրերից մեկն է: Ավելորդ է ասել, որքան գրավիչ է աշխատել աշխարհում խոշորագույն բջջային սարքավորումներ արտադրողների հետ, չէ որ այդ համագործակցության շնորհիվ է, որ մեր 250 միլիոն օգտագործողները կկարողանան հաղորդակցվել Facebook-ում բջջային սարքավորումների միջոցով: Եվ դա միայն սկիզբն է:.
Բետա-տեստավորման ծրագիր «Ovi մշակողների համար (Ovi for Developers)
Nokia-ն հրավիրում է միանալ «Ovi մշակողների համար (Ovi for Developers) ծրագրին Forum Nokia մշակողների համագործակցության կայքում (www.forum.nokia.com/ovi)` նրանց մուտի հնարավորություն տալով Ovi SDK բետա-տարբերակի և Ovi API-ինտերֆեյսներ: Ծրագրերը, որոնք ստեղծվել են Ovi SDK բետա-տարբերակի և API-ինտերֆեյսներ Ovi կիրառությամբ, կտարածվի Ovi խանութի միջոցով 2010 թվականի սկզբից, որտեղ այն կարող են ձեռք բերել միլիոնավոր օգտագործողներ ամբողջ աշխարհից:
Ovi SDK բետա տարբերակ և API-ինտերֆեյսներ Ovi
Ճանաչողական հավաք, որ մշակողները կարող են ստանալ Forum Nokia հասցեով գրանցումից հետո, ներառում է իր մեջ.
Ovi SDK բետա-տարբերակ, որը հեշտ է կիրառել, ինտեգրված է վեբ-ինտերֆեյսներով մշակման Ovi կոմպլեկտ միջոցներով, ներկայացնում է անհրաժեշտ գործիքներ ինտերնետ-ծրագրերի ստեղծման համար, ինչպես նաև Symbian և Maemo պլատֆորմների ծրագրերի համար: Ovi SDK-ն ներառում է API-ինտերֆեյսներ Ovi և Ovi ամբողջությամբ նոր սպառողական ինտերֆեյսի գրադարանները, որոնք նշանակալիորեն հեշտացնում են գրավիչ ծրագրերի ստեղծումը: Ovi SDK բետա-տարբերակում կիրառվում են ստանդարտ վեբ-տեխնոլոգիաներ HTML, CSS և JavaScript (JS), այսինքն ծրագրավորման այն լեզուները, որոնք քաջ հայտնի են ամբողջ աշխարհի մշակողներին:
API-ինտերֆեյսներ Ovi՝ մշակողներին ներկայացնում են հեշտ միջոց ինտեգրելու մի քանի ծառայությունների ֆունկցիոնալ, այնպիսիք ինչպիսիք են քարտեզները և նավիգացիան, սեփական ինտերնետ-ծրագրերում: Տվյալ պահին Nokia-ն ներկայացրեց առաջին երկու API-ինտերֆեյս Ovi-ն:
API-ինտերֆեյս Ovi Maps Player՝ ապահովում է հեշտ աշխատանք բջջային սարքավորումների ծրագրերում և ինտերնետ-ծրագրերի համար քարտեզներով: Տվյալ API ինտերֆեյսն օգտագործում է Navteq տեխնոլոգիաները և աջակցում է ավելի քան 18 երկրների քարտեզներին, ինչպես նաև տեղադրման բազայի հիման վրա փնտրման ֆունկցիային և կոնկրետ հասցեներով մանրամասն տեղեկատվության ստացման համար: Այլ ֆունկցիաների թվում կարելի է նշել վեկտորային քարտեզները, որոնք աջակցում են քարտեզագրության տվյալների արտացոլման տարբեր ռեժիմներին. Լանդշաֆտային, եռաչափ, որը թույլ է տալիս ստեղծել դինամիկ քարտեզագրական բազա: Առաջին անգամ API-ինտերֆեյս Ovi Maps Player համառոտ գովազդվել է Nokia-ի կողմից այս տարի ավելի վաղ:
API-ինտերֆեյս Ovi Navigation Player՝ թույլ է տալիս մշակողներին Nokia-ի հետիոտնային և ավտոմոբիլային նավիգացիայի առաջատար ծառայություններ ներմուծել իր ծրագրերում, այնպիսի ֆունկցիաների աջակցելով, ինչպիսիք են հետիոտնային նավիգացիան, մեքենայի համար նավիգացիան ` քայլ առ քայլ ցուցումներով և երթուղու պլանավորմամբ: Այդպիսով բովանդակության մշակողները կարող են ստեղծել ծրագրեր, որոնք օգտագործողներին կօգնեն հասնել ճանապարհի նպատակներին. Ինչպիսիք են օրինակ ընկերոջ հետ հանդիպումը, ավտոբուսի կանգառը, ռեստորանը կամ տեղանքը կողմնորոշող մեկ այլ բան:
.
Nokia-ն հայտարարում է Calling All Innovators 2009 մրցույթի «Apps on Maps» անվանակարգում հաղթողին:
Այսօր Nokia-ն նաև հայտարարեց Calling All Innovators 2009 մրցույթի «Apps on Maps» անվանակարգում հաղթողին: Օգտագործելով Ovi SDK բետա-տարբերակը, տվյալ անվանակարգում հաղթեց Primordial-ը St Paul-ից, Մինեսոտա նահանգ, իր «Ground Guidance» ծրագրով, որը հիմնված է այնպիսի տեխնոլոգիայի վրա, որը սկզբում մշակվել էր ԱՄՆ բանակի համար: Ծրագիրը թույլ է տալիս Ovi քարտեզ օգտագործողին հասնել մի կետից մյուսը նույնիսկ այն դեպքում, եթե չկա ոչ մի ճանապարհ կամ տվյալներ ճանապարհային ցանցի մասին: Այդպիսի ծրագրի շնորհիվ օգտագործողը բավարար է, որ իմանա միայն ճանապարհորդության սկզբնական և վերջնական կետերը, իսկ Ground Guidance-ը կառաջարկի երթուղին, որը թույլ կտա խուսափել կտրուկ թեքություններից և ջրային խոչընդոտներից: Բացի այլ արժեքավոր մրցանակներից, հաղթողը ստացավ 30 000 ԱՄՆ դոլար: Caling All Innovators մրցույթն անց է կացվում 2009 թվականի մարտ ամսից, այնտեղ մասնակցում են բջջային սարքավորումների համար ծրագրեր մշակողներն ամբողջ աշխարհից` մրցելով այնպիսի ծրագրեր և որոշումներ ստեղծելու մեջ, որոնք ընդարձակում են Nokia բջջային սարքավորումների կիրառության բնագավառները: «Apps on Maps» անվանակարգում մասնակիցներից պահանջվում էր առաջարկել նոր որոշումներ, որոնք ցույց կտային Ovi քարտեզի բազայի հիման վրա տեղադրության որոշման ծառայությունների աշխատանքը:
* Ovi SD բետա տարբերակի մասին լրացուցիչ տեղեկատվություն և, API-ինտերֆեյսի Ovi Maps Player и API-ինտերֆեյսի Ovi Navigation Player կարելի է գտնել Forum Nokia կայքում հետևյալ հասցեով. http://www.forum.nokia.com/Ovi.
ԶԼՄ-ի համար նյութեր, ներառյալ լուսանկարներ և տեղեկատվություն ապրանքների մասին հասանելի են www.nokia.com/press հասցեով:
Լրացուցիչ տեղեկատվություն Nokia World 2009 գիտաժողովի մասին կարելի է գտնել http://events.nokia.com/nokiaworld էջում:
Ovi էկոհամակարգի հիմնական գործընկերները, որոնք համագործակցում են Nokia-ի հետ տեղադրության որոշման բազայի հիման վրա որոշումներ ստեղծելիս:
Մաթիաս Հյուկսե (Mathias Hüske), Deutsche Bahn Vertrieb GmbH ինտերնետ-վաճառքի ստորաբաժանման տնօրեն. «Մենք ցնցված ենք նոր Ovi պլատֆորմի հնարավորություններով: Դրա օգնությամբ մենք կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել իսկապես նորարարական ծառայություններ և նշանակալիորեն հեշտացնել ճանապարհորդությունների պլանավորումը»:
Ֆիլ Չեմբերս (Phil Chambers), Qype GmbH-ի տեխնիկական գծով տնօրեն. «Մենք կառչել ենք Ovi SDK բետա-տարբերակի զարգացման մեջ մասնակցելու հնարավորությունից, որպեսզի Եվրոպայում տեղական փնտրման ամենալավ ծրագիրը փոխանցենք Ovi պլատֆորմի վրա: Այս ուղղության ընտրության ժամանակ հիմնական գործոնները դարձան մշակման դյուրինությունը և որոշումների` շուկա հանելու օպերատիվ ժամկետները, այդ իսկ պատճառով մենք անհամբերությամբ սպասում ենք այն պահին, երբ միլիոնավոր օգտագործողներ ամբողջ Եվրոպայում կկարողանան Qype Radar-ը բեռնավորել իրենց Nokia սարքավորումներում»:
Քրիս Բոդեն (Chris Boden), Lonely Planet բջջային որոշումների և նորարարությունների գծով տնօրեն. «Մենք ուրախ ենք դառնալ Nokia-ի Ovi Քարտեզներ պլատֆորմի վրա առաջին ընկերություն-մշակողներից մեկը` ստեղծելով մտավորականների նոր սերունդ, որը հաշվի է առնում ուղեցույց գրքերը կոնտեքստը: Lonely Planet առաջնակարգ բովանդակությունը, որը հասանելի է անկախ վայրից և ժամանակից և աշխարհում Nokia սարքավորումների ժողովրդականությունը հնարավորություն կընձեռեն ճանապարհորդության ոգով տոգորվել մեծ քանակությամբ մարդկանց ամբողջ աշխարհում»:
Բեն Բրոշի (Ben Broshi), DeutscheTelekom Medien նոր շուկաներում աշխատանքների գծով փոխնախագահ. «Nokia- ի հետ շատ տարիներ աշխատելուց հետո մենք ուրախությամբ նշում ենք, որ ընկերությունը դուրս է գալիս նոր մակարդակ և մենք հպարտ ենք, որ մասնակից ենք այդ վերակազմավորմանը, քանի որ մեր կողմից թողարկված «DasÖrtliche» ծրագիրը մեկն էր այն առաջին ծրագրերից, որոնք ստեղծվել են Ovi SDK բետա տարբերակի կիրառությամբ:
Աարոն Կոն (Aaron Kohn), National Geographic-ի բջջային որոշումների գծով փոխնախագահ և գլխավոր տնօրեն. «Ovi-ն հրաշալի պլատֆորմ է National Geographic-ի գրավիչ բջջային ծրագրերի մշակման համար: Այն բացահայտում է աշխարհի մասին տեղեկատվության հավաքման լայն կիրառության նորարարական եղանակներ. Ճանապարհորդությունների, լուսանկարների, աշխարհագրական տվյալների երթուղիներ:
Բենջամին Մոսսե (Benjamin Mosse), The Associated Press-ի բջջային ապրանքների գծով տնօրեն. «Nokia-ի մասնագետների կողմից աջակցության շնորհիվ AP Mobile խմբին հաջողվեց մշակել AP Mapix ծրագիրը ընդամենը վեց շաբաթվա ընթացքում: Նորարարական API-ինտերֆեյսներ Ovi-ի շնորհիվ մենք ինքնուրույն մշակեցինք բջջային սարքավորումներով նորությունների փոխանցման ծրագրերը, որոնք ունեն կարգավորման լայն հնարավորություններ և հիմա օգտագործողները կարող են հավաքել իրենց անհրաժեշտ նորությունները` անկախ օրվա ժամից և իրենց գտնվելու վայրից»:
Գրեգ Տուրլի (Greg Turley), CarTrawler-ի նախագահ. «Մենք ուրախ ենք առաջինը ներկայացնել աշխարհում ավտոմեքենաների վարձույթի ծառայությունների համար ծրագիրը, որի օգնությամբ Nokia սարքավորումներ օգտագործողներն ամբողջ Եվրոպայում կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն մուտ հասանելի տրանսպորտային միջոցների բազայի մասին` հաշվի առնելով իրենց գտնվելու վայրը: Հաշվի առնելով արագ փոփոխությունները տուրիստական և հեռահաղորդակցությունների բնագավառում CarTrawler-ը մշտապես աշխատում է նորարարական, որոշումների նորագույն չափանիշներին համապատասխանող որոշումներ կայացնելուն, որոնք օգտագործողներին կօգնեն մեքենաներ վարձել CarTrawler-ի միջոցով»:
Ջեյմս Բրեյդի (James Brady), Earthcomber LLC-ի հիմնադիրը և նախագահը. «Եթե նայել ապագային, հեշտությամբ կարելի է տեսնել Google-ի և Ovi-ի միջև սկզբունքային տարբերությունը: Բացի առավել հարմարավետ միջավայրից, Ovi-ն ունի հրաշալի ինտերֆեյս: Վերջնահաշվարկում ավելի մեծ նշանակություն ունի ղեկավարման ժամանակ հարմարավետությունը. չէ՞ որ դուք ցանկանում եք աշխատանքի ժամանակ զբաղվել Ձեզ անհրաժեշտ ծրագրով: Ovi պլատֆորմն ուշադրություն է գրավում իր բացվածությամբ, այն ստեղծվել է տարբեր տեխնոլոգիաները մեկ համակցված մեխանիզմի մեջ միացնելու համար, ինչին մենք շատ երկար էինք սպասում»:
Մալտե Բյումենտալ(Malte Bumenthal), CTS EVENTIM AG նոր մեդիական ապրանքների գծով փոխնախագահ. «EVENTIM-ն առաջարկում է ամենաժամանակակից ինտերնետ-խանութը, որի միջոցով միլիոնավոր եվրոպացի գնորդներ կարող են ձեռք բերել տոմսեր և տեղեկատվություն ստանալ զվարճանքների աշխարհից: EVENTIM Tourbus ծրագիրը կազմակերպում է հետաքրքիր միջոցառումներ, համերգներ, փառատոններ և ամենակարևորը` երկրպագուների սիրելի կատարողների երաժշտություն: API-ինտերֆեյսներ Ovi EVENTIM բջջային օգտագործողների համար բացել են նոր հորիզոններ...»
Թոբիաս Ռագգե (Tobias Ragge), HRS – HOTEL RESERVATION SERVICE-ի կառավարիչ-տնօրեն. «Մենք շատ ուրախ ենք դառնալ մեկն առաջին գործընկերներից, որ մասնակցում է Ovi պլատֆորմի գործարկմանը: Այսօր Nokia սարքավորման միլիոնավոր օգտագործողներ կարող են մուտ ստանալ մեր հյուրանոցների տվյալների բազա, որը ներառում է ավելի քան 250 000 օբյեկտ ամբողջ աշխարհում: Նոր ծրագրի շնորհիվ, որը տեղադրված է Nokia հեռախոսի վրա, նույնիսկ երեխան կարող է փնտրել և պատվիրել հյուրանոցում համար, դա շատ հեշտ է և հարմար, որտեղ էլ որ դուք գտնվեք»:
Հենրի Բեննետ (Henry Bennett),
Ռոլֆ Մյուլլեր (Rolf Müller), Langenscheidt KG հրատարակչական ուղղության տնօրեն. «Մեր տեսականու մեջ նոր ֆորմատներին արդեն տաս տարուց ավելի է, որ կարևոր դեր է հանձնվում: Բջջային սարքավորումների աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխվում է աննկարագրելիորեն արագ, խիստ կարևոր է պահել ամուր գործընկերական հարաբերություններ, որպեսզի ժամանակին արձագանքես տեխնոլոգիաների զարգացմանը և սպառողների վարքագծին: Nokia-ի հետ համագործակցությունը մեզ իդեալական հնարավորություն տվեց միացնել բարձր որակի մեր սեփական չափանիշները առաջատար տեխնոլոգիական նորությունների և տարածման հզոր աղբյուրների հետ»:
Սթիֆեն Հեյմերլ (Stefan Heimerl), MECOMO AG-ի նախագահ. «Ovi պլատֆորմով մենք սպառողներին ներկայացնում ենք դիրքին համապատասխան բովանդակություն հատկապես այն ժամանակ, երբ նրանց դա ամենից շատ է անհրաժեշտ՝ ճանապարհին: Այդպիսով այդ պլատֆորմը իդեալականորեն համապատասխանում է մեր ծառայությունների նպատակին. դարձնել առօրյա կյանքն ավելի դյուրին, օգտակար և ճշգրիտ հուշումների օգնությամբ, օրինակ` մոտակա շուրջօրյա դեղատան կամ բանկոմատի մասին տեղեկատվությամբ»:
Կլեյ Բաբկոկ (Clay Babcock), Primordial Inc-ի փոխնախագահ. «Ovi պլատֆորմն հենց այն է, ինչին մենք այդքան երկար սպասել ենք: Մեզանից պահանջվել է հզոր պլատֆորմ ծառայությունների համար տեղադրության բազայի և բջջային սարքավորումների վրա քարտեզների հետ աշխատանքի համար, որը հիմնված է մեծ սպառողական լսարանի վրա: Այդ ամենը և շատ այլ բաներ մենք ստացել ենք Ovi-ում: Այդ պլատֆորմն առաջարկում է ոչ միայն հզոր միջոցներ բջջային սարքավորումների քարտեզագրական ծրագրերի մշակման համար. նմանատիպ հնարավորությունները հասանելի են նաև ինտերնետում API-ինտերֆեյսի Ovi Maps Player-ի կիրառությամբ: Այդպիսով հնարավորություն է ստեղծվում մեր մշակումներն օգտագործել ոչ մեկ անգամ և այդ իսկ պատճառով մենք կարող ենք առաջարկել մեր լուծումները հետիոտնային զբոսանքների երթուղիների պլանավորման համար ավելի մեծ քանակությամբ սպառողների: Դա մեզ համար մեծ առավելություն է: Բացի այդ մեզ շատ դուր եկավ աշխատել Nokia խմբի հետ միասին: Նրանք հասկանում են մշակողների կարիքները և իսկապես հետաքրքրված են մեր հաջողությամբ»:
Կոնրադ Հյուբներ (Konrad Hübner), Skycoders-ի նախագահ (Մյունխեն). «Ոչ խոշոր ընկերության համար, ինչպիսին Skycoders-ն է, API-ինտերֆեյսով Ovi-ով աշխատել սկսելու հնարավորությունը հենց դրա հայտնվելու պահից հաջողություն էր: Մենք կարողացանք ապացուցել, որ նույնիսկ մշակողների ոչ մեծ խումբը Ovi SDK բետա-տարբերակի օգնությամբ կարող է սեղմ ժամկետներում ստեղծել իսկապես հզոր ծրագիր»:
Բրունո Պելլեգրինի (Bruno Pellegrini), TheBlogTV-ի նախագահ. «Մենք հպարտանում ենք, որ դարձել ենք Nokia-ի գործընկերն այդ նոր ուղղության մեջ և պատրաստ ենք առաջարկել մեր բոլոր իրավասությունները “քրաուդսորսինգի” բնագավառում և ղեկավարվելով բովանդակության սպառողներով Ovi-ի տարածման աջակցության և այդ պլատֆորմի հաջողության համար»:
Ամիոն Սարիգ (Amnon Sarig), TuneWiki -ի նախագահ. «Ovi API-ինտերֆեյսներն առաջարկում են այնքան հարմար և հզոր հնարավորություններ, որ մենք որոշեցինք փոխել մեր քարտեզագրական ծառայությունների մատակարարին և միանալ տվյալ պլատֆորմին արդեն այն բանից հետո, երբ մենք գործնականում ավարտեցինք մշակումը մրցակցային առաջարկի բազայի հիման վրա: Բայց այն, ինչ մեզ համար ավելի կարևոր էր, դա այն աջակցությունն էր, որ մենք ստացանք ամբողջ Forum Nokia-ի խմբից, մեր որոշումները մշակելիս և զարգացնելիս: Մենք համագործակցում ենք բջջային որոշումների շատ մատակարարների հետ, բայց հատկապես Nokia խումբը ցույց տվեց ինչպես պետք է համագործակցել մշակողների հետ ծրագրեր ստեղծելու ժամանակ»:
Նոկիայի մասին
Նոկիան հաղորդակցության մոբիլ միջոցների արդյունաբերության հիմնադիրն է եւ բջջային սարքերի առաջատար համաշխարհային արտադրողը: Այսօր Նոկիան մարդկանց միջեւ կապը ապահովում է ամենատարբեր եղանակներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված այնպիսի սերվիսների հետ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ նրանց համար կարեւոր տեղեկատվության հետ: Բացի այդ, Նոկիան NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաեւ Nokia Siemens Networks-ի միջոցով սարքավորումներ, լուծումներ ու ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն՝
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
SPN Ogilvy գործակալություն Մոսկվա (Կենտրոնական շրջան)՝
Հեռ.՝ +7 (495) 510-22-00
Վասիլի Ռիբակ
ԱԳՏ գործակալություն(Ռուսական շրջաններ)՝
Հեռ.՝ +7 (495) 624-03-01
Վադիմ Բիլիկ
v_bilyk@agt-telecom.ru