Նոր Nokia N900. համակարգչի արտադրողականություն՝ գրպանային սարքի մեջ

Էսպո, Ֆինլանդիա – Nokia-ն այսօր կատարել է հերթական կարևոր քայլը Maemo ծրագրային ապահովման զարգացման ուղղությամբ` ներկայացնելով բջջային նոր համակարգիչ Nokia N900-ը: Ի սկզբանե մշակված լինելով անձնական համակարգիչների համար, Linux բազայով բաց ելքային ծածկագիր ունեցող Maemo ծրագրային ապահովումը գրպանի սարքին ապահովում է սեղանի համակարգիչի գործառույթներով: 

Nokia N900-ը զարգացնում է Nokia ինտերնետ-պլանշետների նախորդ սերնդի գաղափարները` ընդլայնելով սարքավորումների ընտրանին բարձր տեխնոլոգիաների նորույթների նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցողների համար, քանի որ օգտվողների այդ խավը հատկապես կարևորում է բազմախնդրությունն ու հարմարավետ աշխատանքը ինտերնետում, այսինքն այն հնարավորությունները, որոնք ունեն սեղանի համակարգիչները:

Maemo 5 օպերացիոն համակարգի շնորհիվ, Nokia N900-ն օգտվողներին հնարավորություն է տալիս աշխատել տասնյակ միաժամանակ գործարկված հավելվածների հետ, ընդ որում ամբողջությամբ օգտագործելով բջջային կապի, սենսորային էկրանի և QWERTY-ստեղնաշարի ողջ հնարավորությունները:

«Mozilla-ի տեխնոլոգիաների վրա հիմնված բրաուզեր ունեցող Linux ծրագրային ապահովման, բջջային ցանցով միանալու հնարավորության շնորհիվ, Nokia N900-ը օգտվողներին լայն հնարավորություններ կընձեռի»,- պնդում է  Անսի Վանյոկին (Anssi Vanjoki)` Nokia Markets-ի գործադիր փոխնախագահը:  Nokia N900-ն արտացոլում է Maemo  պլատֆորմի զագացման մեր ընտրած ուղղությունը և դրանով զբաղվելու ենք նաև հետագայում: Maemo-ի շնորհիվ հասանք համակարգչի, ինտերնետի ու բջջային հեռախոսի հնարավորությունների սիմբիոզին և ուրախ ենք չափազանց գրավիչ այն հնարավորությունների համար, որոնք կընձեռի տվյալ ուղղությունը:

Maemo պլատֆորմն ապահովում է դյուրակիր սարքավորման արտադրողականությունը անձնական համակարգչի մակարդակով` լրացնելով Nokia-ի ծրագրային այլ պլատֆորմներ, ինչպիսիք են օրինակ Symbian-ը, որի հիման վրա աշխատում են Nokia սմարթֆոնները: 

«Ինչպես Nokia-ն է անընդհատ ընդարձակում և զանազանեցնում սարքավորումների իր տեսականին, այնպես էլ ընկերությունն է ընդլայնում ծրագրային ապահովմամբ պլատֆորմների քանակը, որոնք ծառայում են տարբեր նպատակների և ուղղված են տարբեր շուկաներ:  Symbian-ի դերը սմարթֆոնի պլատֆորմների որակի մեջ շատ մեծ է, սակայն Maemo-ի շնորհիվ Nokia-ն կկարողանա բջջային համակարգիչների համար առաջարկել նոր հնարավորություններ  բաց ելքային ծածկագրերով տեխնոլոգիաների բազայի հիման վրա, որը սերտորեն կապված է սեղանի համակարգերի պլատֆորմների հետ»,- նշել է Ջոնաթան Արբերը (Jonathan Arber)` բջջային սարքավորումների գծով IDC-ի սպառողական բաժնի ավագ վերլուծաբանը:

Maemo-ով բազմախնդրության հնարավորությունների ընդարձակումը

Nokia N900-ը հագեցած է  Cortex-A8 հզոր ARM - պրոցեսորով, մինչև 1 գեգաբայթ դինամիկ հիշողությամբ  և OpenGL ES 2.0 գրաֆիկական արագացուցչի ծրագրային ապահովմամբ: Արդյունքում Nokia N900-ն ունի անձնական համակարգչի մակարդակով բազմախնդրության կարողություններ, ինչը հնարավորություն է տալիս զուգահեռ գործարկել մի քանի հավելված: Հավելվածների միջև անցումը շատ դյուրին է, քանի որ գործարկված բոլոր առաջադրանքները  անընդհատ երևում են հատուկ պանելի վրա: Օգտվողը կարող է ամբողջությամբ անհատականացնել սարքի պատկերային էկրանը` ավելացնելով սիրելի հավելվածները, վիջեթներն ու պիտակները:

Ինտերնետ-էջերի  հարմարավետ դիտման համար Nokia N900-ը ունի բարձր լուծման սենսորային WVGA էկրան, ապահովում է բարձր արագության միացում ինտերնետ HSPA և WLAN ցանցերի միջոցով: Mozilla տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված բրաուզերն ապահովում է ինտերնետ-կայքերի արտացոլումն այն ձևով, ինչպես դրանք ցույց է տալիս ցանկացած համակարգիչ: Adobe Flash™ 9.4 տեխնոլոգիաների ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս տեսաերիզներ դիտել և ինտերակտիվ օնլայն հավելվածներ կիրառել: Maemo ծրագրային ապահովման թարմացումը  կատարվում է ավտոմատ, ինտերնետի միջոցով:

Nokia N900-ով աշխատանքը հաղորդագրությունների հետ շատ հեշտ է և հարմարավետ՝ շարժական QWERTY-ստեղնաշարի շնորհիվ: Էլեկտրոնային փոստի կարգավորումը կատարվում է մի քանի սեղմամբ, իսկ Nokia Messaging ծառայությանը մուտքի հնարավորությունն ապահովում է բջջային մուտք դեպի էլեկտրոնային փոստի անձնական 10 արկղ: Բացի այդ, սարքի էկրանին երևում է ընկերների հետ տեքստային կարճ, ինչպես նաև ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման մասին տեղեկատվությունը, ընդ որում յուրաքանչյուր զրուցակցի համար օգտագործվում է առանձին պատուհան:

Nokia N900-ն ունի 32 գեգաբայթ հիշողություն, որը կարող է ընդարձակվել մինչև 48-ի` microSD հիշողության քարտի կիրառմամբ: Maemo և N900 ծրագրային ապահովմամբ առաջարկվող “տեգերի ամպեր” օգտագործման նոր ինտերֆեյսը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել Carl Zeiss-ի օպտիկա ունեցող 5 մեգափիքսել ֆոտոխցիկով սարքի լուսանկարչական հնարավորությունները: 

Nokia N900-ը որոշ երկրներում վաճառքի կհանվի 2009 թ.-ի հոկտեմբերից՝ 500 եվրո նախնական մանրածախ գնով: Nokia N900-ը հնարավոր կլինի տեսնել Nokia World խորհրդաժողովի ժամանակ, Շտուտգարդում, սեպտեմբերի 2-ին: Maemo-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ maemo.nokia.com հասցեով:

Nokia-ի մասին

Nokia-ն բջջային կոմունիկացիաների արդյունաբերության հիմնադիրն ու բջջային սարքերի արտադրության համաշխարհային առաջատարն է: Այսօր Nokia-ն մարդկանց կապն ապահովում է ամենաբազմազան միջոցներովª միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված ծառայությունների հետ, որոնք նրանց հնարավորություն են տալիս կապի մեջ լինել իրենց համար կարևոր տեղեկատվության հետ: Միաժամանակ Nokia-ն մատուցում  է թվայնացված քարտեզային տեղեկատվություն NAVTEQ-ի միջոցով, ինչպես նաև կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ Nokia Siemens Networks-ի միջոցով:

Լրացուցիչ տեղեկատվություն՝

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09

nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն

ԱԳՏ -Ղազախստան (ԱՊՀ հարավ)՝

Հեռ.՝ +7 (727) 376 08 80

Սաուլե Ամիրբեկովա

s_amirbekova@agt-agency.ru

 « Prev  |  Next »