Էսպո, Ֆինլանդիա,-25 տարի հաջող գործունեություն ունենալով որպես բջջային արդյունաբերության բացահայտող և առաջնորդ, Nokia-ն փոխանցում է բջջային որոշումների իր հսկայածավալ գիտելիքները և մշակումները անձնական համակարգիչների աշխարհ` ներկայացնելով նոր սարքավորում Microsoft Windows Nokia Booklet 3G-ի օպերացիոն համակարգի հիման վրա:

 

Intel Atom, Nokia Booklet 3G-ն, որը կառուցված է տնտեսող պրոցեսորի վրա  առաջարկում է ցնցող արտադրողականություն  և կարող է աշխատել  մեկ լիցքավորումից մինչև 12 ժամ, ինչը թույլ կտա կապի մեջ լինել և արդյունավետ աշխատել  և այդ դեպքում կախվածություն չունենալ ցանցը սնուցող կաբելից: Ապահովելով անձնական համակարգչի բոլոր հնարավորությունները լիարժեք կերպով,  ուլտրապորտատիվ ալյումինե կորպուսի մեջ, նոր մինի - նոութբուքը , որը կշռում է 1.25 կգ,  հաստությունը երկու սմ-ից մի քիչ ավելի է և ունի բոլոր ֆունկցիաները, որոնք հնարավոր է ակնկալել  բջջային սարքավորումների համաշխարհային առաջատարից: Միացմանը աջակցող տարբերակների լայն շրջանակը ` ներառյալ 3G/ HSPA և Wi-Fi, օգտագործողների համար  ապահովում է շատ արագ մուտ դեպի  ինտերնետ, ներառյալ   Nokia-ի կողմից առաջարկվող Ovi ծառայությունների լայն տեսականի և թույլ է տալիս  հասնել առավելագույն արդյունքի  Ձեր գործունեության մեջ:

           

«Ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդիկ են ցանկանում ստանալ այնպիսի սարքավորում, որն ունենա անձնական համակարգչի հաշվողական հզորությունը  և նաև պահպանի մոբիլության բոլոր առավելությունները», նշեց Կայ Օյստամոն(Kai Oistamo), Nokia Devices-ի վիցե-պրեզիդենտը: Մեր նպատակն է եղել միշտ ապահովել կապը մարդկանց միջև և Nokia Booklet 3G-ն  մեզ համար էվոլյուցիայի բնական ուղղությունն է: Nokia-ն մոբիլության բնագավառում  հաջող ձեռքբերումների  երկար պատմություն ունի, և այս անգամ  մեզ նույնպես հաջողվեց ստեղծել գրավիչ սարքավորում, որը հրաշալի աշխատում է  մարտկոցով, ունի առաջնակարգ դիզայն և հնարավորություն կապի մեջ մնալ ամբողջ օրվա ընթացքում: Մենք անձնական համակարգիչը դարձրել ենք ավելի սոցիալական, ավելի օգտակար և առավել անձնականացված:

 

Մինի-նոութբուքը նաև ունի HDMI պորտ բարձր լուծում ունեցող վիդեոյի համար, վիդեոկանչերի համար դիմային պանելի վրա տեսախցիկ, կառուցված Bluetooth փոխգործողության իրականացման միջոցով  և SD հիշողությամբ քարտերի համար հեշտ  հասանելի քանդմամբ:  Մյուս բնորոշ գծերի հետ մեկտեղ կարելի է նշել  10 մատնաչափանոց  HD Ready ֆորմատի հղկուն դիսփլեյը  և A-GPS ներկառուցված պահիչը, որի շնորհիվ կարելի է հաշված վայրկյանների ընթացքում  որոշել  Ovi քարտի  առդիրի մեջ իր տեղադրությունը  և կիրառել մաքսիմալ անձնականացված աշխատանքի ֆունկցիաները քարտեզագրական տվյալների հետ: Բացի այդ, Nokia Booklet 3G-ն հնարավորություն կտա, որ հասանելի լինեն Ovi-ի այլ ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպես օրինակ  Nokia երաժշտական խանութի միլիոնավոր կոմպոզիցիաների ստացումը  և վերարտադրությունը  կամ Nokia սմարթֆոնի, մինի նոութբուքի և ինտերնետի միջոցով այլ սարքավորումների արդյունավետ սինխրոնիզացիայի  համար Ovi Suite փաթեթի կիրառությունը:

 

Nokia Booklet 3G –ն ընդարձակում է Nokia-ի տեսականին, բավարարում օպերատորների  պահանջարկը և  կդառնա  ևս մեկ կարևոր քայլ, որպեսզի Nokia-ն դառնա մոբիլային լուծումների  ընկերություն:

 

Լրացուցիչ տեղեկատվությունը, ներառյալ մանրամասն հատկորոշումները, մատակարարման շրջանները և գները, կարելի է ստանալ սեպտեմբերի 2-ի Nokia World գիտաժողովին: Nokia World-ի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, խնդրում ենք այցելել հետևյալ կայքը. http://events.nokia.com/nokiaworld/home.htm

 

Նոկիայի մասին

 

Նոկիան հաղորդակցության մոբիլ  միջոցների արդյունաբերության հիմնադիրն է եւ բջջային սարքերի առաջատար համաշխարհային արտադրողը: Այսօր Նոկիան մարդկանց միջեւ կապը ապահովում է ամենատարբեր եղանակներով՝ միավորելով բջջային կապի ամենաժամանակակից տեխնոլոգիաները անհատականացված այնպիսի սերվիսների հետ, որոնք թույլ են տալիս կապի մեջ մնալ նրանց համար կարեւոր տեղեկատվության հետ: Բացի այդ, Նոկիան NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաեւ Nokia Siemens Networks-ի միջոցով սարքավորումներ, լուծումներ ու ծառայություններ է մատակարարում:

 

Լրացուցիչ տեղեկատվություն՝

 

Nokia

 

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

 

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09

nokiarussia@nokia.com
www.nokia.ru

 

Տեղեկատվական աջակցություն

 

ԱԳՏ -Ղազախստան (ԱՊՀ հարավ)

 

Հեռ.՝ +7 (727) 243-08-79

Սաուլե Ամիրբեկովա

s_amirbekova@agt-agency.ru
 « Prev  |  Next »