Ընկերությունների համագործակցությունը Microsoft Office Mobile-ին աջակցություն կցուցաբերի, ինչպես նաև համապատասխան ծրագրային ապահովում կլինի և ծառայություններ կմատուցի հաղորդակցությունների համար և Nokia սմարտֆոնների համատեղ աշխատանքի համար:
Նյու – Յորք` 12 օգոստոսի 2009 թ. –Ծրագրային ապահովման համաշխարհային լիդերը և սմարտֆոններ արտադրող աշխարհում խոշորագույն ընկերությունը պայմանագիր է կնքել գործընկերության մասին, որն ուղղված է բջջային սարքավորումների արդյունավետ աշխատանքի համար կորպորատիվ կարգի առաջատար որոշումներ կայացնելուն: Համաձայնության գալու մասին այսօր հայտնել է Microsoft բիզնես-ստորաբաժանման նախագահ Ստիֆն Իլոպը (Stephen Elop) և Nokia Devices-ի գործադիր վիցե-պրեզիդենտ Կայ Օյստամոն (Kai Oistamo)` նկարագրելով ապագայի ընդհանուր տեսակետը առօրյա աշխատանքի համար բջջային որոշումների վերաբերյալ: Այդպիսի մասշտաբի և բնույթի գործընկերային համաձայնություններ ընկերություններից ոչ մեկի կյանքում դեռ չի եղել:
Պայմանագրի պայմաններին համապատասխան ընկերություններն անմիջապես կմիացնեն իրենց ջանքերը, որոնք ուղղված են արդյունավետ աշխատանքի նախագծմանը, մշակմանը և որոշումների կայացմանը, պայմանավորված այնպիսի բջջային պրոֆեսիոնալներով, ովքեր աջակցություն են ցուցաբերում Microsoft Office Mobile-ին, ինչպես նաև Microsoft ծրագրային ապահովում կլինի բիզնես-հաղորդակցությունների, համատեղ աշխատանքի և Symbian-սարքավորումներ Nokia սարքավորումների կառավարման համար: Տվյալ որոշումներին աջակցություն կապահովվի Nokia սմարտֆոնների լայն տեսականիով` սկսած Nokia Eseries սարքավորումների բիզնես-օգտագործողների համար օպտիմալացված մոդելային շարքից: Ընկերություններն այս որոշումներն առաջ կմղեն կազմակերպությունների, օպերատորների և առանձին օգտագործողների շրջանում:
Երկու ընկերություններն էլ և՛ Microsoft-ը, և՛ Nokia-ն կորպորատիվ հաճախորդներին սպասարկելու և անհատ օգտագործողների պահանջները հասկանալու յուրօրինակ փորձ ունեն և մտադիր են կիրառել այս ռեսուրսները` ավելացնելով դրանք ծրագրային ապահովման և ծառայությունների բնագավառում գոյություն ունեցող համագործակցության ծրագրերին, նպատակ ունենալով համատեղ նոր հնարավորություններ ու աշխատանքի եղանակներ նախագծել Nokia-ի ապագա հաճախորդների համար: Երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ համատեղ աշխատելու են այդ հնարավորությունների և եղանակների վրա` նշված աշխատանքային խմբերի շրջանակներում` նպատակ ունենալով առավելագույնս և ամբողջությամբ բավարարել բջջային պրոֆեսիոնալների աճող պահանջմունքները:
«Nokia-ն , ում սմարտֆոններն օգտագործում են ամբողջ աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ այնպիսի սարքավորումների խոշորագույն արտադրող է, որ նախապես որոշակի է դարձրել գործընկերոջ մեր ընտրությունը», նշեց Իլոպը: Այսօր նշված գործընկերությունը մեզ հնարավորություն կտա առաջարկել Microsoft Office Mobile օգտագործողներին Nokia սմարտֆոններ ամբողջ աշխարհում` նրանց հնարավորություն ընձեռելով Office փաստաթղթերի վրա համատեղ աշխատել իրենց համար հարմար ցանկացած տեղում, որը մեր ռազմավարության մի մասն է կազմում, որպեսզի ստեղծենք օպտիմալ հնարավորություններ արդյունավետ աշխատանքի համար ` կիրառելով անձնական համակարգիչների, հեռախոսներ ու բրաուզորներ:
«Microsoft-ն իդեալական գործընկեր է արդյունավետ և ինտեգրված որոշումներ կայացնելու արդյունավետ աշխատանքի համար», հայտարարեց Օյստամոն: Microsoft-ի հետ մեկտեղ մենք կզարգացնենք աշխատանքի նոր, նորարարական հնարավորություններ կիրառողների համար ինչպես փոքր, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների համար, որպեսզի Nokia սմարտֆոնները դառնան գրասենյակային միջավայրի և տնային գրասենյակի միջավայրի անբաժանելի մասը, ինչպես նաև մաքսիմալ կերպով ռեալիզացնեն բջջային կորպորատիվ որոշումների հսկայական կոմերցիոն պոտենցիալը առօրյա աշխատանքի համար»:
Տվյալ մեջբերումն արտացոլում է Nokia-ի ընթացիկ աշխատանքի զարգացումը էլեկտրոնային փոստի մուտքի հնարավորության օպտիմալացմամբ և այլ անձնական տեղեկատվությամբ Exchange ActiveSync տեխնոլոֆիայի հիմքի վրա: Հաջորդ տարի Nokia-ն մտադիր է սկսել մատակարարել Microsoft Office Communicator Mobile-ի փաթեթը իր սմարտֆոնների համար, որին կհաջորդի Office-ի այլ լրացումներ և դրա հետ կապված ծրագրային ապահովումներ ու ծառայություններ: Դրանց թվում կլինեն.
«Այդպիսի երկու խոշորագույն ընկերությունների միջև այդպիսի մասշտաբի համագործակցությունը մեզ հետագայում էլ թույլ կտա բավարարել մեր հաճախորդների պահանջները` ամրապնդելով մեր ռազմավարությունը ապագա բջջային որոշումների բնագավառում», հայտարարեց Դիանա Սանչեսը` (Diane Sanchez) Telefonica USA-ի ղեկավարը:
«Microsoft и Nokia-ի միջև համագործակցության մասշտաբները, ինչպես նաև կորպորատիվ և անհատ օգտագործողների համար այդպիսի համագործակցության պոտենցիալ օգուտները միանգամայն նշանակալից են», նշեց Ստիֆեն Դրեյկը` (Stephen Drake)` բջջային որոշումների IDC հեռահաղորդակցությունների ուղղության վիցե-պրեզիդենտը: Nokia արքավորումներ օգտագործողների հսկայական բազայի առօրյա աշխատանքի համար Microsoft-ի որոշումներին աջակցություն ապահովելով, երկու ընկերություններն էլ կարող են առավել ամբողջական կերպով բավարարել բջջային բնագավառում աճող աշխատողների պահանջմունքները, որոնց թիվն ամբողջ աշխարհում IDC-ի գնահատմամբ մինչև 2011 թվականը կդառնա 1 միլիարդ մարդ»:
Լրացուցիչ նյութեր մամուլի և լուսանկարների համար կարելի է գտնել հետևյալ հասցեներով` http://www.microsoft.com/presspass և http://www.nokia.com/press/.
Նոկիայի մասին
Nokia-ն աշխարհում զբաղեցրած շուկայի առումով բջջային սարքավորումներ արտադրող համար առաջին ընկերությունն է, ինտերնետի և հեռահաղորդակցության արդյունաբերության մեջ կոնվերգենտային լիդերը: Մենք սարքավորումների լայն տեսականի ենք ստեղծում բոլոր հիմնական սպառողական սեգմենտների համար, ինչպես նաև ներկայացնում ենք ինտերնետ-ծառայություններ, որոնք օգտագործողների համար բացահայտում են երաժշտության, թվային խաղաքարտերի, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների և խաղերի աշխարհը: Բացի դրանից, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով մատակարարում է թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև սարքավորումներ, որոշումներ ու ծառայություններ Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար:
Microsoft-ի մասին
Հիմնադրվել է 1975-ին, Microsoft (Nasdaq: «MSFT»)կորպորացիան ծրագրային ապահովման, ծառայությունների և որոշումների բնագավառում համաշխարհային առաջատարն է, որն հնարավորություն է ընձեռում մասնավոր օգտագործողների ու կազմակերպությունների առավելագույնս բացահայտել իրենց պոտենցիալը:
Լրացուցիչ տեղեկատվություն`
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա):
Անդրեյ Օրլով — Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
ԱԳՏ –Ղազախստան(ԱՊՀ հարավ)`
Հեռ.՝ +7 (727) 243-08-79
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru