Ovi խանութը սպասում է ռուսախոս հաճախորդների

 

Էսպո, Ֆինլանդիա: Ovi խանութը մատչելի է դարձել ամբողջ աշխարհում` Նոկիա սարքերի մոտավորապես 50 միլիոն սեփականատերերի համար, ավելի քան 50 մոդելների վրա, ներառյալ առաջագնա Nokia N97 մոդելը, որը կսկսի վաճառվել շատ շուտով: Կիրառական ծրագրեր, խաղեր, տեսահոլովակներ, ենթակաստեր, ամենօրյա աշխատանքի գործիքներ, Ինտերնետ-սերվիսներ, տեղադրությունը որոշելու բազայի վրա հիմնված սերվիսներ ներբեռնելու համար Նոկիայի օգտագործողները կկարողանան այցելել Ovi խանութը` անմիջապես իրենց սարքերից անցնելով store.ovi.com էջը:  Ovi խանութում առաջարկվող կոնտենտը և սերվիսները թույլ են տալիս անհատականացնել Ձեր սարքը, ընդլայնել նրա ֆունկցիաները, իսկ դրանցով աշխատանքը ավելի հետաքրքիր դարձնել: Ovi խանութի լոկալ տարբերակը այսօրվանից բաց է ԱՊՀ երկրների օգտագործողների համար: Store.ovi.com հղումով անցնելով, ռուսաստանյան օգտոգործողը ավտոմատ կերպով հայտնվում է ռուսական ինտերֆեյսով  Ovi խանութում:           

 

«Ovi խանութը սկսում է աշխատել` Նոկիա սարքերի սեփականատերերին առաջարկելով ամենատարբեր կոնտենտ, որը հետաքրքիր է ինչպես առանձին երկրների բնակիչների, այնպես էլ ամբողջ աշխարհի օգտագործողների համար, - նշել է Nokia Services  գործադիր տնօրեն Տերո Օյանպերան (Tero Ojanperä), - ֆունկցիոնալ հեռախոսների ու սմարթֆոների համար Ovi խանութից կոնտենտ ու կիրառական ծրագրեր ձեռք բերելը հեշտ ու հարմար կլինի»:

 

Այն երկրներում, որտեղ Ovi խանութը այսօր էլ մատչելի է, օգտագործողները կարող են խանութի հատուկ կլիենտ սահմանել, նրան ներբեռնելով սարքի «Կիրառական ծրագրեր» բաժնում գտնվող Downlօad! կետից: Կլիենտը մատչելի է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն ու իսպաներեն լեզուներով և սատարում է վճարման եղանակները մի շարք երկրների կապի օպերատորների միջոցով: Մոբիլ կիրառական ծրագրի ու Ինտերնետ-կայքի օգտագործմամբ վարկային քարտով վճարումը հնարավոր է ողջ աշխարհով մեկ: Մեկ տարվա ընթացքում կավելացվի այլ երկրների, լեզուների, սարքերի ու ֆունկցիաների սատարումը:

 

Ovi խանութը մշտապես զարգացող մեդիա հենահարթակ է, որը հնարավորություն է տալիս մի տեղից վճարովի ու անվճար կենտենտ և ամենաբարձր որակի սերվիսներ ստանալ: Ամբողջ աշխարհի հազարավոր ամենահայտնի արտադրողներ ու անկախ մշակողներ են մուլտիմեդիա կոնտենտ, կիրառական ծրագրեր ու խաղեր մատակարարում ու մշակում Ovi խանութի համար: Օvi խանութի միջոցով իրենց արտադրանքը տարածելու հարցում շահագրգռված կոնտենտի մատակարարները և կիրառական ծրագրերի մշակողները առաջվա պես կարող են գրանցվել publish.ovi.com էջում: 

 

 

 

 

Nokia-ի մասին

Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, NokiaNAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ  է մատակարարում:

 

Լրացուցիչ տեղեկատվություն:

 

Nokia

 

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա):

Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09

nokiarussia@nokia.com
www.nokia.ru

 

Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝

ԱԳՏ գործակալություն-Ղազախստան

հեռ.՝ (727) 243-08-79

Սաուլե Ամիրբեկովա

s_amirbekova@agt-agency.ru
 « Prev  |  Next »