Սան-Խոսե, ԱՄՆ – Նոկիան ազդարարել է “սոցիալական տեղադրության” սերվիսների զարգացման իր ծրագրի հաջորդ փուլը, ներկայացնելով Ovi Maps-ի նոր տարբերակը: Քարտեզագրական տեղեկատվության եզակի, դինամիկ և անհատականացված սինխրոնիզացվող բազան, որը համատեղ օգտագործում է ապահովում թե' բջջաին հեռախոսից, թե' Ինտերնետի միջոցով, տեղադրության հիման վրա անհատական կոնտենտ ավելացնելու հնարավորություն է առաջարկում օգտագործողներին: Բացի այդ, նոր տարբերակի թողարկումը նշանակում է, որ անցում է կատարված Ինտերնետում ամենուր տարածված ունիվերսալ, ստատիկ քարտեզներից Նոկիայի դինամիկ վեկտորային քարտեզներին` ինչպես Ինտերնետի միջոցով, այնպես էլ համատեղ բջջային սարքի օգնությամբ քարտեզները դիտելու ու դրանց հետ անհատական աշխատելու գործիքի տեսքով:
Նոկիան ազդարարել է նաև կիրառական ծրագրավորման (API) Ovi Maps Player ինտերֆեյսի թողարկման մասին, որը JavaScript բազային տարբերակը սատարող ցանկացած համատեղելի Ինտերնետ-կայքից Ovi Maps-ի հարուստ հնարավորություններից օգտվելու պարզ միջոց է առաջարկում: Դրա շնորհիվ Ovi Maps սերվիսը և տեխնոլոգիան մատչելի կդառնան իրենց Ինտերնետ-կայքերին ընդլայնված, նորարարական ֆունկցիաներ ավելացնել ցանկացող կողմնակի ընկերություններին` լսարանի հետ ավելի խոր ինտեգրացվելու ու աշխատելու նպատակով: Այժմ lonelyplanet.com կայքի նման ինտերնետ-կայքերը կամ սոցիալական ցանցերի կայքերը կկարողանան ավելացնել քարտեզների սատարման Ovi Maps սերվիսը, իսկ օգտագործողները կկարողանան ստեղծել սեփական կոնտենտը Ovi Maps-ի շրջանակներում և հետո սինխրոնիզացնել այն իրենց բջջային սարքերի հետ:
“Ovi Maps-ը օգտագործողի սերվիսից ձևափոխվում է օգտագործողի տեղադրության որոշման բազայի վրա հիմնված սերվիսների ու կոնտենտի կենդանի ու դինամիկ հենահարթակի, որը մատչելի է ինչպես բջջային սարքից, այնպես էլ Ինտերնետից: Ovi Maps-ը ինտերակտիվ հենահարթակի վերածելը նոր հնարավորություններ է բացում օգտագործողների և մշակողների համար, - հայտարարել է Նոկիայի սոցիալական տեղադրության սերվիսների գծով փոխնախագահ Մայքլ Հալբհերը (Michael Halbherr), - Ovi Maps Player-ի API-ինտերֆեյսը բազային Ինտերնետ-տեխնոլոգիաների վրա հիմնված մատչելի ու օգտագործման համար պարզ բրաուզեր է առաջարկում քարտեզների դիտման համար և կարող է ավելացվել ցանկացած Ինտերնետ-կայքին: Սա առաջին քայլն է այնպիսի էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակներում մշակողները մուտ կստանան Նոկիայի եզակի ռեսուրսներին (օրինակ` քարտեզագրական տվյալներին)` բջջային սարքերի օգտագործման մասին մեր պատկերացումը փոխող մոբիլ հավելվածներ ստեղծելու նպատակով”:
“Մենք հպարտ ենք, որ առաջին ընկերություններից ենք, որ աշխատում ենք Ovi Maps Player-ի API-ինտերֆեյսով, - ասել է EMEA տարածաշրջանում Lonely Player-ի նախագահ Ստեֆեն Փալմերը (Stephen Palmer), - այդ գործընկերությունը Lonley Planet կոնտենտը մատչելի կդարձնի միշտ և ամենուր: Ovi Maps-ի հետ աշխատանքը լրացուցիչ առավելություններ կապահովի Lonely Planet-ին և Նոկիայի հետ միասին մենք ավելի մեծաքանակ ճամփորդների կօգնենք ամեն օր նոր երթուղիներ բացահայտել”:
Քարտեզագրական սերվիսների ապագան այսօր
Ovi Maps հավելվածի նոր տարբերակը նոր ֆունկցիաներ և սերվիսներ է պարունակում, որոնք լրացուցիչ հնարավորություններ են բացում ավելի կատարյալ քարտեզների հաշվին` երկչափ ու եռաչափ արբանյակային նկարներ և բարձր լուծաչափի լանդշաֆտային քարտեզներ, եռաչափ ուղենիշներ ավելի քան 200 քաղաքաների համար, պտտելու, թեքելու, “գիշերային” ռեժիմով դիտելու և երթուղու կետերի միջև արագ տեղափոխվելու հնարավորություններ: Բացի այդ, Ovi Maps-ը տեսարժան վայրերի մասին ընդլայնված տեղեկատվություն է առաջարկում Lonley Planet-ից, Michelin-ից և Wcities-ից, ինչպես նաև եղանակի ծառայություն` հաջորդ հինգ օրերի վերաբերյալ կանխատեսումներ ստանալու համար: Մի տեղից մյուսը զբոսնեք հետիոտնի նավարկման Walk ռեժիմով, որը օպտիմիզացնում է երթուղին և օգնում է ավելի լավ կողմնորոշվել քաղաքի փողոցներում: Կամ օգտագործեք լիարժեք ավտոմոբիլային նավարկում Drive ռեժիմում` ռեալ ժամանակում անվտանգության և ճանապարհային երթևեկության մասին ընդլայնված տեղեկատվություն ստանալով, ընդ որում` նախկինի համեմատ ավելի շատ երկներում:
Ovi Maps-ի հետ Ինտերնետով աշխատելով, կարելի է նաև հասցեներ և տեսարժան վայրեր փնտրել, գտնել անհրաժեշտ օբյեկտները և պահել տեղեկատվությունը “Ընտրյալում”, ինչպես նաև դրանք խմբավորել հավաքածուների մեջ: Իմացեք եղանակի կանխատեսումը և նախապես պլանավորեք զբոսանքի կամ ճամփորդության երթուղին, իսկ հետո պահպանեք այն: Ստեղծված հավաքածուները և ընտրված երթուղիները կարելի է սինխրոնացնել Ձեր համատեղելի սարքի վրա տեղադրված Ovi Maps-ի և Ինտերնետում Ovi Maps-ի միջև` բջջային ցանցի միջոցով:
Ovi Maps-ի բետա-տարբերակը Ինտերնետով կարելի է ստանալ www.maps.ovi.com հասցեից: Ձեր սարքի համար Ovi Maps-ի վերջին բետա-տարբերակը կարել է ներբեռնել Nokia Betalabs-ի մեջ` www.nokia.com/betalabs/maps կայքից:
Նորարարություններին ընդառաջ. “Apps on Maps” մրցույթը
Մշակողների համար Ovi Maps-ը բացահայտելու առաջին քայլերից մեկը դարձավ “Apps on Maps” հատուկ կատեգորիայի ստեղծումը Նոկիայի կողմից անցկացվող Calling All Innovations մրցույթի սահմաններում: Մշակողները կարող են ուղարկել սերվիսների և կոնտենտի զարգացմանը վերաբերող իրենց գաղափարները, իսկ եզրափակիչ դուրս եկողները հնարավորություն կստանան Նոկիայի հետ համատեղ աշխատել իրենց գաղափարները ի կատար ածելու ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել մշակողի գործիքադարանի ստեղծմանը: Դրամական մրցանակների խաղարկումից բացի, եզրափակիչ դուրս եկածների հավելվածները կտարածվեն Ovi խանութի միջոցով:
Ovi Maps Player-ի թողարկման պատրաստվող API-ինտերֆեյսի բետա-թեսթավորման ծրագրի և 2009 թվականի “Calling All Innovators” մրցույթի “Apps on Maps” կատեգորիայի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարել է ստանալ http://forum.nokia.com/ovi կայքից:
Լրացուցիչ նյութեր և մամուլի համար լուսանկարներ կարելի է գտնել www.nokia.com/press/ հասցեով:
Nokia-ի մասին
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru