Նոկիան Ինտերնետն ավելի մատչելի է դարձնում զարգացող երկրներում, ներկայացնելով երեք նոր բջջային հեռախոս, որոնք ընդլայնում են տեղեկատվություն, զվարճանքներ ստանալու, ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորությունները: Nokia 2730 clasic, Nokia 2720 fold և Nokia 7020 հեռախոսները պատրաստ են Ինտերնետի հետ աշխատելու համար և սատարում են զարգացող երկրների համար նախատեսված Նոկիայի  մի շարք սերվիսներ, որոնցից են Nokia Life Tools և Ovi Mail, առաջարկելով այնպիսի լուծումներ, որոնք մարդկանց օգնում են հաջողության հասնել:
 
«Ինտերնետի հնարավորությունները ոչ ոք կասկածի չի ենթարկում, - ասում է  Նոկիայի փոխնախագահ Ալեքս Լամբիկը (Alex Lambeek), - Մենք տեսնում ենք, թե մոբիլ տեխնոլոգիաները ինչպես են խթանում տնտեսության ոչ պաշտոնական սեկտորի աճը ամբողջ աշխարհում, տեղի ձեռնարկատերերին նոր հնարավորություններ տրամադրելով և անմիջականորեն ներգործելով մարդկանց կյանքի վրա: Nokia Tools և Ovi Mail  սերվիսները` համադրվելով մեր կողմից այսօր ազդարարվող բջջային հեռախոսների հետ, առանց անհատական համակարգիչների կիրառման տեղեկատվությանը, զվարճանքներին և հաղորդակցությանը մուտ ունենալու հզոր լուծումներ են տրամադրում» :

Նոկիայի կողմից անցկացված սպառողական նախընտրությունների լայնածավալ ուսումնասիրության տվյալների համաձայն, զարգացող երկրներում օգտագործողների համարյա կեսը հայտարարում է, որ իրենք կգերադասեին Ինտերնետ մտնել բջջային հեռախոսից, այլ ոչ ԱՀ-ից: Դրա արդյունքում, Նոկիան լուծումներ է մշակել, որոնք ի սկզբանե ստեղծված են զարգացող երկրների օգտագործողների յուրահատուկ պահանջմունքները հաշվի առնելով և զուգորդում են մատչելի բջջային հեռախոսները և հավելվածները: Լամբիկը շարունակում է. «Չնայած շատ մարդիկ առ այսօր գլխավորապես օգտագործում են միայն ձայնային կապի և տեքստային հաղորդագրությունների գործառույթները, Ինտերնետը մի ամբողջ շարք նոր հնարավորություններ է տրամադրում»:

Nokia Life Tools սերվիս է, որը թույլ է տալիս ավելի կշռադատված որոշումներ ընդունել, արդիական և նշանակալի տեղեկատվություն գտնել, մուտ ստանալ կրթական ծրագրերին և ըմբոշխնել զվարճանքները ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում: Հնդկաստանում անցկացված նախնական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ սերվիսները բավականին գրավիչ են օգտագործողների համար և օգտակար են մարդկանց կյանքին:
Ovi Mail-ը զարգացող երկրների համար նախատեսված ևս մի սերվիս է, որն  այդ երկրներում շատերի համար կարող է առաջին քայլը դառնալ թվային աշխարհում ինքնանույնացման ճանապարհին: Ի տարբերություն էլեկտրոնային փոստի այլ սերվիսների մեծ մասի, Ovi Mail-ի հաշվառման գրառումը կարելի է ստեղծել և օգտագործել անմիջապես Նոկիայի սարքից, առանց ԱՀ կիրառելու: Սերվիսի բետա-տարբերակը  2088թ. դեկտեմբերին գործարկելու պահից հաշվառման գրառումների 90 տոկոսը ստեղծվել են Նոկիա հեռախոսներից:

Nokia 2730 classic
80 եվրո մրցունակ գնով առաջարկվող Nokia 2730 classic մոդելը Նոկիայի ամենամատչելի 3G-հեռախոսն է, որն Ինտերնետ մտնելու ավելացված արագություն և տեղեկատվության որոնման և դիտման ընդլայնված հնարավորություններ ունի: 3G ցանցերի կայուն տարածումը հաշվի առնելով, Nokia 2730 classic  մոդելը լիովին հարմար է ընտանիքի հետ կապի մեջ մնալու և ընկերների հետ տպավորությունները կիսելու համար: Nokia 2730 classic  մոդելի վաճառքի սկիզբը ծրագրված է 2009թ. երրորդ եռամսյակին:

Nokia 2720 fold
Nokia 2720 fold մոդելը գրավիչ հայելային դիզայնով կոմպակտ բացվող-փակվող հեռախոս է: Այս մոդելը ֆայլեր փոխանակելու նպատակով օգտագործողներին հարմար մուտ է առաջարկում էլեկտրոնային փոստին, օրացույցին, Ինտերնետին և հավելվածներին: Էլեկտրոնային փոստը ակտիվացվում է երեք պարզ քայլով, որոշ երկրներում սարքը կառաջարկվի Nokia Life Tools հետ: Nokia 2720 fold-ի վաճառքի սկիզբը ծրագրված է 2009թ. երկրորդ եռամսյակին` 55 եվրո մոտավոր մանրածախ գնով, առանց հաշվի առնելու լրավճարներն ու հարկերը:

Nokia 7020
Նորաձև բացվող-փակվող հեռախոս, որը նյութերի և գունային լուծման շնորհիվ կդառնա Ձեր անհատական ոճի շարունակությունը: Nokia 7020 հետ Դուք ոչ մի իրադարձություն բաց չեք թողնի` կանչ կամ հաղորդագրություն ստանալիս “տիեզերական փոշու” էֆեկտի շնորհիվ, իսկ կրկնակի թակոցը կակտիվացնի պանելի լուսավորումը: Միացեք սոցիալական ցանցերին, 2-մեգափիքսելանոց խցիկով արված լուսանկարներ փոխանակեք և ցուցադրեք դրանք վառ դիսպլեյի վրա: Nokia 7020 մոդելի վաճառքի սկիզբը ծրագրված է 2009թ. չորրորդ եռամսյակին` 90 եվրո մոտավոր մանրածախ գնով, առանց հաշվի առնելու լրավճարներն ու հարկերը:

Ամփոփելով, Լամբիկը նշել է. «Հաշվի առնելով զարգացող երկրներին վերաբերող մեր երկարաժամկետ պլանները, Նոկիայի օգտագործողները կարող են վստահ լինել, որ մեր առաջարկած ցանկացած արտադրանք համապատասխանում է որակի ամենախիստ պահանջներին: Դա առավել կարևոր է այն երկրների համար, որտեղ տեխնիկական օգնություն ու նորոգման ծառայություններ ստանալու հնարավորությունները սահմանափակ են»:

Nokia-ի մասին
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ  է մատակարարում:

Լրացուցիչ տեղեկատվություն:

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն

ԱԳՏ գործակալություն-Ղազախստան

Հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru

 « Prev  |  Next »