Նոկիան ընդլայնում է Eseries շարքը նոր ֆունկցիոնալ սմարթֆոնով, որը կողմնորոշված է դեպի ձայնային կապի ծառայությունները


Այսօր Վարշավայում Նոկիան ներկայացրեց Eseries-Nokia E52 մոդելային շարքի վերջին լրացումը: Նոր սարքը իր տեղը կգրավի ամենօրյա աշխատանքի համար օպտիմիզացված, վերջերս ազդարարված Nokia E75 եւ Nokia E55 սմարթֆոների շարքում:
 «Nokia E52 ստեղծված է թե՛ մասնագիտության գործունեության, թե՛ անձնական կյանքում  արդյունավետության ձգտող օգտագործողների համար. այն օգտագործողների համար, որոնք սարքից ամենակատարյալ բնութագրեր են պահանջում՝ խոսակցության ռեժիմում երկարատեւ աշխատանք, կապի բարձ որակ եւ նրբագեղ դիզայն», - նշել է Նոկիայի փոխնախագահ Իլարի Նուրմին (Ilai Nourmi): Նորույթը զարգացնում է ՆNokia E51-ի հաջողությունը, պահպանելով իր նախորդի հիմնական գերակայությունները: Nokia E52 կարող է մինչեւ մեկ ամիս աշխատել  սպասման ռեժիմում, իսկ աղմկախլացման տեխնոլոգիայի շնորհիվ այն ձայնային կապի բարելաված որակ ունի: Լրացուցիչ ֆունկցիաների ու հնարավորությունների թվում  կարելի է նշել այն, որ նա սատարում է  HSPA, A-GPS՝ Nokia Maps հավելվածով, ինչպես նաեւ 3,2-մեգափիքսանոց խցիկ ունի:
 Նոր սարքը հեշտ ինտեգրվում է կորպորատիվ հեռախոսային համակարգերին, լրացնելով կամ փոխարինելով սովորական գրասենյակային հեռախոսը: Յուրհատուկ լուծումերը, օրինակ՝ Coll Connect-ը, որի օգնությամբ Նոկիայի մոբիլ սարքերը ինտեգրվում են բնագավառի այնպիսի առաջատարների կորպորատիվ ԱՀԿ համակարգերին, ինչպիսիք են Cisco եւ Alcatel-Lucent, թույլ են տալիս աշխատակցի հետ կապի համար օգտագործել միասնական համար, կրճատել ընկերությունների կողմից սպասարկվող սարքերի ու ձայնային փոստարկղերի թիվը, ինչպես նաեւ կառավարել ծախսերը այնպիսի ֆունկցիաներ կիրառելով, որոնց թվին է պատկանում նվազագույն արժեքի սկզբունքով կանչերի երթուղացումը:
Բացի ձայնային կապի բարձր որակից, Nokia E52 Nokia Messaging սերվիսի հետ իդեալապես ինտեգրացվող օգտագործողի կատարելագործված ինտերֆեյսի շնորհիվ առաջարկում է նաեւ էլեկտրոնային փոստի հետ աշխատելու ընդլայնված հնարավորություններ: Այդ սերվիսը մասնավոր օգտագործողների համար ապահովում է ճանաչում ունեցող տարբեր պրովայդերների էլեկտրոնային փոստարկղերից հաղորդագրությունների ավտոմատ առբերում անմիջապես սարքի վրա, ինչպես նաեւ սատարվում է էլեկտրոնային փոստի Նոկիայի կորպորատիվ լուծոuմներով՝ Mail for Exchange եւ  IBM Lotus Notes Traveler: Էլեկտրոնային փոստի սերվերներին ուղղակի մուտը Microsoft Exchange եւ IBM Lotus Notes բազայի վրա թույլ կտա ընկերություններին տնտեսելէլեկտրոնային փոստին բջջային մուտի եւ աշխատանքների անհատական ժամանակացույցի շահագործման ծախսերի մինչեւ մեկ երրորդը, քանի որ կապող ԾԱ կամ լրացուցիչ սերվերներ չեն պահանջվում:
 «2008 թիվը շատ հաջող էր Nokia Eseries մոդելային շարքի համար՝ մատակարարվել է այդ սերիային ավելի քան 10 միլլիոն սարք: 2009 թիվը նույնպես լավ սկսվեց՝ առաջին եռամսյակի ցուցանիշները լավագույնն են այս մոդելային շարքի գոյության ողջ պատմության ընթացքում, որը ընդլայնվել է Nokia E75 եւ Nokia E55 մոդելներով: Բաժանորդների եւ օպերատորների շրջանում կորպորատիվ եւ մասնավոր օգտագործողների էլեկտրոնային փոստի սերվիսների կողմից ձեռք բերվող աճող ժողովրդականությունը հաշվի առնելով, էլեկտրոնայի փոստի հետ աշխատելու Նոկիայի լուծումները ամենագրավիչն են դառնում բնագավառում», - ընդհանրացրել է Նուրմին:

Լրացուցիչ տեղեկատվություն:

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն

Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru

 « Prev  |  Next »