Մոնտե-Կարլո, Մոնակո – Դևիդ Էմմանուիլ Կաստրո Գուերրերոն /David Emmanuel Castro Guerrero/ Մեքսիկայից և Պլասմոն /Plasmo/ ԱՄՆ-ից այսօր հայտարարված են ծրագրային ապահովման աշխարհում լավագույն նախագծողներն ու մշակողները` շնորհիվ Nokia N79 վիջեթների մրցույթում հաղթանակի: Nokia N97 սպասվող մոդելի թողարկմանը զուգադիպցված Գուերրերոի հաղթող վիջեթ դարձավ Rocket-ը` “սոցիալական տեղադրության” վիջեթը (SoLo), որը թույլ է տալիս ցանկացած վայրում տեսնել աշխարհագրական տեսակետից ամենամոտիկ երեք ընկերներին: Վիջեթը ստեղծվել է մշակողի կողմից հենց մրցույթի վայրում:
Հաղթանակը տրվեց Գուերերրոյին “Hakathon” 24-ժամյա մրցույթի արդյունքում, որի շրջանակներում համաշխարհային մակարդակի լավագույն մշակողների խումբը ռեալ ժամանակում մրցում էր մրցույթի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այդ մրցույթը անց էր կացվում Forum Nokia-ի Calling All Innovators մրցույթի հետ համատեղ, որն անց էր կացվում ապրիլի 28-29 Մոնակայում` Նոկիայի մշակողների Վեհաժողովում:
Որպես մրցանակ Գուերրերոյին հանձնվեց ոչ միայն լրիվ նոր Nokia N97` հաղթողի վիջեթը նախապես էկրանին ներբեռնված, այլև իր հավելվածը Ovi Խանութի գլխավոր էջին տեղակայվող, նախապատվություն ունեցող հավելվածների ցանկում ընդգրկելու իրավունք: Ovi Խանութների գործարկումը ակնկալվում է մոտակա ժամանակում. սերվիսից անվճար կկարողանա օգտվել Nokia N97 բոլոր տերերը բոլոր երկրներում, որտեղ Ovi խանութը կսկսի աշխատել: Այդ երկրների շարքում են Ռուսաստանը, Ավստրալիան, գերմանիան, Իտալիան, Իռլանդիան, Սինգապուրը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները:
Nokia N97 բոլոր հնարավորություններն է ընձեռնում բջջային Ինտերնետի անհատականացման համար, թույլ է տալիս 3,5-մատնաչափանոց սենսորային դիսպլեյով ու QWERTY-ստեղնաշարով հաղորդակցվել ընկերների հետ, օգտվել սոցիալական ցանցերից, առանց դժվարությունների կարդալ նորությունները, իսկ հեշտությամբ կարգաբերվող վիջեթների շնորհիվ էկրանը միշտ կարտացոլի սիրելի ինտերնետ-ռեսուրսները:
Երկրորդ և երրորդ տեղերը մրցույթում գրավեցին Մարկո Լոբբը (Marco Lobb) Իտալիայից` Shoppy վիջեթի գաղափարի հեղինակը /հավելված գնումների ցուցակի համար, որը ստեղծվեց տեղում/, Inova IT Սլովակիայից և Բրյուս Հոփքինսը (Bruce Hopkins)` ճամփորդությունների պլանավորման համար նախատեսված Travel Planner հավելվածի հեղինակը, որը ստեղծվել է PavingWays-ի կողմից Գերմանիայից: Այս վիջեթները նաև կներկայացվեն Ovi խանութի սկզբնական էջում` store.ovi.obi հասցեով:
“Դա ուղղակի անհավատալի է, որ իմ հավելվածից կարող են օգտվել Nokia սարքերի միլիոնավոր տերեր, - հայտարարել է Դևիդ Էմմանուիլ Կաստրո Գուերրերոն, - Շատ հետաքրքիր էր հետևալ այդպիսի բարձրակարգ վարպետների աշխատանքին` հետևելով հավելվածի ստեղծմանը սկզբից մինչև վերջ”:
“Մենք ավելի քան 1300 հայտ էինք ստացել, որոնցից շատերը շատ անսովոր էին: Ծայրահեղ հետաքրքրական էր մրցույթ կազմակերպել Forum Nokia-ի լավագույն մշակողների միջև` վեհաժողովի պատգամավորներին հնարավորություն տալով հավելվածների ստեղծմանը սկզբից մինչև վերջ, - նշել է Nokia Services փոխնախագահ Պեկկա Պոhյակալլիոն (Pekka Pohjakallio), - Իրենց հավելվածները Ovi խանութի միջոցով տարածելով, մշակողները կկարողանան առավելություններ ստանալ Նոկիայի գործունեության համաշխարհային մասշտաբների և իրենց լուծումներով ամբողջ աշխարհի սպառողներին ընդգրկելու պոտենցիալ հնարավորությունների հաշվին”:
Մրցույթի ներկայացված բոլոր լուծումների հետ ծանոթանալ և լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.forum.nokia.com կայքէջում:
Եզրափակիչ փուլ անցած տաս վիջեթների ու ստեղծողների լրիվ ցանկը.
- Դևիդ Էմմանուիլ Կաստրո Գուերրերո (David Emmanuel Castro Guerrero), Մեքսիկա – “սոցիալական տեղադրության” (Social Location Widget) վիջեթ.
- Մարկո Լոբբ (Marco Lobb), Իտալիա – գնումների ցանկի վիջեթ (Shopping List Widget)
- Բրյուս Հոփքինս (Bruce Hopkins), ԱՄՆ – ճամփորդությունների պլանավորում (Travel Planning)
- Էրիկ Լիու (Eric Liu), Կանադա – գտնվելու վայրի որոշման հիման վրա տեսարժան վայրեր/միջոցառումներ (Location Based Sightseeing/Events)
- Էնդրյու Քլարք (Andrew Clarke), Մեծ Բրիտանիա – գների համեմատման վիջեթ (Price Comparison Widget)
- Գաբրիել Հալլ (Gabriel Hall), Կանադա – ինձ շրջապատող աշխարհը (The World Around Me)
- Դանիել Կլյայնե-Ալբերս (Daniel Kleine-Albers), Գերմանիա – հասարակական տրանսպորտ գտնվելու վայրի որոշման հիման վրա (Location BAsed Public Transport)
- Պորֆիրիո Բաստո ԲենԱտեզ (Porfirio Busto BenAtez), Պարագվայ – Այժմ ՀՏ-ով (Now On TV!)
- Դմիտրի Կովբասյուկ (Dmitriy Kovbasyuk), Կանադա – Բենզալցվի’ր (Fuel-Up!)
- Տուբա Տիգ (Tuba Tig), Թուրքիա – Ի±նչ ես սիրում ուտել (What Is Your Favourite Food?)
Calling All Innovators մրցույթի մասին
Calling All Innovators մրցույթը մրցույթ է ամբողջ աշխարհի մշակողների համար, որի շրջանակներում նրանք մրցում են մարդկանց կյանքը բարելավվելուն միտված հավելվածներ ստեղծելու ուղղությամբ: Մրցույթի շրջանակներում կար երեք կատեգորիա՝
- Ինտերնետ-նորարարություններ `վեբ-մշակողների համար, որոնք պետք է սպառողներին ուղղված գաղափարները ձևափոխեն Nokia սարքերի ռեալ հավելվածների.
- Flash-տեխնոլոգիաներ` օգտագործողների հնարավորությունների և առավելությունների ընդլայնում` Nokia S60 սարքերի վրա Flash Lite-ի կիրառումով.
- Զարգացող երկրներ` բջջային կապի ամենատարբեր հենահարթակների համար նորարարական այնպիսի հավելվածների ստեղծում, որոնք կարող են թեթևացնել ամբողջ աշխարհի գյուղական և կիսաքաղաքային տարածաշրջաններում ապրող միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքը:
Calling All Innovators 2009 մրցույթի հաղթողների մրցանակների ու դրամական պարգևատրությունների ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 250000 ԱՄՆ դոլար` ի լրացումն հաղթողների հավելվածները տարածելու հնարավորությանը:
Forum Nokia-ի մասին
Մշակողների համար նախատեսված համաշխարհային ծրագիր հանդիսացող Forum Nokia-ն մշակողներին մուտ է ապահովում այն գործիքային միջոցներին, տեխնիկական տեղեկատվությանը, սատարմանը և տարածման կապուղիներին, որոնց օգնությամբ նրանք կարող են ստեղծել և տարածել հավելվածները ամբողջ աշխարհով: ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Չինաստանում և Սինգապուրում գտնվող իր ներկայացուցչությունների միջոցով Forum Nokia-ն մշակողներին ու օպերատորներին տեխնիկական սատարում է տրամադրում և օժանդակում է բիզնեսի զարգացման հարցում՝ օգնելով հաջողությամբ թողարկել իր հաճախորդների ու կորպորատիվ օգտագործողների համար նախատեսված հավելվածներ ու ծառայություններ:
Nokia-ի մասին
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru