Սատարվում են Նոկիայի ամենաժամանակակից բջջային հենահարթակները և սարքավորումները
ՍԱՆ-ՄԱԹԵՈ, Կալիֆորնիա - այսօր, Nokia Devekopers Summit 2009 վեհաժողովում, Aptana Inc.. և Nokia ընկերությունները Նոկիայի մշակողների համար ներկայացրել են բջջային սարքերի նոր հզոր հնարավորություններ և մշակման այնպիսի գործիքներ, որոնց օգնությամբ ինտերակտիվ ինտերնետ-էջեր ստեղծելով զբաղվող միլիոնավոր վեբ-մշակողներ կկարողանան նույն հմտությունները կիրառել ամբողջ աշխարհում միլիոնավոր Նոկիա սարքերի համար մուլտիմեդիա բջջային հավելվածներ մշակելիս:
Nokia WRT (Web Runtime) միջավայրի վերջին տարբերակների և Aptana Studio համար նախատեսված Nokia WRT Plug-in միացվող մոդուլի օգնությամբ, վեբ-մշակողները հեշտությամբ կկարողանան ստեղծել, համակցել և թողարկել լրիվ նոր դասի հավելվածներ, հավելվածներ, որոնք ինտեգրացվում են բջջային սարքավորումների օպերացիոն համակարգերի ու ծրագրային ապահովման հետ: Այդ հավելվածները, որոնք հայտնի են նաև որպես “վիջեթներ”, ներմուծվում են կոճակի մեկ սեղմումով և կարող են օգտագործել սարքի կոնտակտների ցուցակների և օրացույցի տվյալները, որոշել սարքի գտնվելու վայրը, գտնել մոտակա ուղենիշները, ուղարկել և ընդունել SMS-հաղորդագրություններ, տեղեկատվություն ստանալ սարքի ցուցիչներից, օրինակ` աքսելերոմետրից, և գործի դնել Nokia S605th Edition-ի, այդ թվում` շուտով թողարկվելիք Nokia N97 հենահարթակի վրա հիմնված սարքերի շատ այլ հնարավորություններ: Բացի դրանից, Aptana Studio-ին միակցվող Nokia WRT Plug-in մոդուլը սատարում է գրավիչ այնպիսի վիջեթների մշակումը, որոնք կկարողանան օգտագործել Նոկիայի ապագա սարքերում “Home Screen”-ի վրա հրապարակելու գործառույթը:
Որպես կանոն, բջջային սարքերի համար հավելվածների ստեղծումը հատուկ գիտելիքներ և մասնագիտացված ծրագրային ապահովում էր պահանջում, որը տարբերվում էր կախված սարքի ապրանքանիշից: Այժմ, Nokia WRT-ի օգնությամբ, վեբ-մշակողները կարող են օգտագործել սովորական JavaScript լեզուն, որն արդեն կիրառվում է միլիարդավոր Ինտերնետ-էջերում` մոբիլ հավելվածներին մուլտիմեդիա գործառույթներ և հնարավորություններ ավելացնելու նպատակով: Նոկիան առաջին ընկերություններից է, որը ոչ միայն ստանդարտ վեբ-տեխնոլոգիաների սատարում է ապահովել ներբեռնվող բջջային հավելվածների համար, այլև հնարավորություն է տվել վեբ-մշակողներին օգտագործել բջջային սարքի հենահարթակում իրականացված հզոր ֆունկցիաները:
Միակցվող Nokia WRT Plug-in մոդուլը Aptana Studio-ին ավելացնելով, մշակողները կկարողանան շատ ավելի արագ ստեղծել, կարգաբերել, ստուգել, թեսթավորել, համակցել և տարածել հավելվածները, օգտագործելով Eclipse-ի հիմքի վրա աշխատող վեբ-մշակման հզոր գործիքային միջոցներ և հավելվածները տեղակայելու համապատասխան “ամպային” սերվիսներ, որոնց շնորհիվ է Aptana-ն հռչակ ձեռք բերել:
“Nokia WRT օգտագործող մշակողներին սատարելու համար, Aptana-ի վեբ-հավելվածների մշակման գործիքային միջոցների հավաքածուի ընդլայնումը բավականին օգտակար է ինչպես այն վեբ-մշակողների համար, որոնք ուզում են կրճատել իրենց արտադրանքը շուկա բաց թողնելու ժամկետները և օգտագործել բջջային հավելվածների մշակման առկա հմտությունները, այնպես էլ ընդհանուր առմամբ Nokia մշակողների ողջ խմբակցության համար, - նշել է WRT գործիքային միջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն, Aptana Studio-ի համար միացվող Nokia WRT Plug-in մոդուլի մշակողների Նոկիայի խմբի ղեկավար Քրեյգ Քամբերլենդը /Craig Cumberland/, - Aptana Studio-ն մեծ ժողովրդականություն է նվաճել Eclipse-ի վեբ-մշակողների օգտագործողների շրջանում: Մշակման միջավայրի ամսական ավելի քան 200 000 ներբեռնումների շնորհիվ, Aptana-ն հանգուցային դեր կկատարի ամբողջ աշխարհի վեբ-մշակողներին այն նոր մոբիլ հավելվածների մասին տեղեկացնելու հարցում, որոնք նրանք կարող են ստեղծել Nokia WRT օգտագործելով”:
“Մենք համարում ենք, որ Նոկիայի վերջին հաջողությունը բջջային վեբ-հավելվածների բնագավառում բարձր կգնահատվի ամբողջ աշխարհի վեբ-մշակողների կողմից, - հայտարարել է Aptana նախագահ Փոլ Քոլթոնը /Paul Colton/, - Հաշվի առնելով ամբողջ աշխարհում վաճառվող Նոկիայի միլիոնավոր սարքերը և մուլտիմեդիա վեբ-հավելվածների ստեղծման նոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս առավելագույնս գործարկել այն սարքերի բոլոր հնարավորությունները, որոնց վրա դրանք աշխատում են, մենք սպասում ենք, որ շուտով հսկայական քանակի ամենատարբեր նշանակման նորարարական լուծումներ ու հավելվածներ կառաջարկվեն Nokia WRT օգտագործող վեբ-մշակողների կողմից”:
Aptana Studio-ի հետ աշխատող մշակողները կարող են նաև իրենց մոբիլ վեբ-հավելվածների համար իրականացնել տվյալների առբերման սերվիսներ, օգտագործելով Aptana Cloud Connect-ը` Java, PHP, Ruby on Rails և Jaxer հավելվածների համար վայրկենապես մատչելի, մասշտաբացվող հոսթինգը: Aptana Cloud Connect “ամպում” բացվող հավելվածները կարող են հեշտությամբ տվյալները հասցնել բջջային հավելվածներ և ավտոմատ կերպով մասշտաբացվել` կախված բջջային հավելվածի օգտագործման ծավալների մեծացումից կամ փոքրացումից: Aptana Cloud-ի “ամպային” սերվիսները ինտեգրացված են Aptana Studio մշակման ընթացակարգերի մեջ. որը հեշտացնում է հավելվածների մոնիթորինգի մշակումը, թեսթավորումը, ծավալումը, կառավարումը և իրականացումը: Aptana Studio-ն սատարում է HTML, CSS, JavaScript, Ajax, PHP, Ruby on Rails և Python լեզուներով ու դրանց ցանկացած համադրությամբ մշակումները: Aptana Studio միջավայրը մատչելի է ավտոնոմ լուծման և Eclipse-ի` Java-ով մշակումների համար առավել տարածված միջավայրի միացվող մոդուլի տեսքով:
Aptana Studio-Ի համար Nokia WRT Plug-in միացվող մոդուլի վերջին տարբերակը /2 Բետա տարբերակը/ ներկայումս մատչելի է PRO, Launchpad Champions կարգավիճակող Forum Nokia-ի անդամների համար: Aptana Studio-ն և Aptana Studio-ին միացվող Nokia WRT Plug-in մոդուլի ընթացիկ տարբերակը մատչելի են անվճար ներբեռնման և www.aptana.com էջի վրա օգտագործելու համար: Aptana Cloud Connect սերվիսի արժեքը սկսվում է օրական 0,65 ցենտից` ներառյալ հավելվածի հոսթինգի արժեքը: Նոր օգտագործողներին առաջարկվում է Aptana Cloud Connect-ի անվճար փորձնական ժամանակահատված:
Aptana, Inc. մասին
Ապտանան առաջարկում է վեբ-հավելվածների մշակման, ծավալման և կառավարման գործիքային միջոցների առաջատար հավաքածու ամենատարբեր վեբ-տեխնոլոգիաներ օգտագործող կազմակերպություններին, ինչպիսիք են Ajax, JavaScript, PHP, Ruby on Rails և Python: Eclipse բազայի վրա վեբ-կայքեր և հավելվածներ ստեղծելու համար նախատեսված մշակման ինտեգրացված Aptana StudioTM միջավայրը արդեն ներբեռնվել է ավելի քան 3,6 միլիոն անգամ. ամեն ամիս այդ թիվը ավելանում է ավելի քան 200000 ներբեռնումով: Բացի այդ,Ապտանան հանդիսանում է Aptana JaxerTM,, Ajax ServerTM սերվերի ստեղծողը: Aptana Jaxer-ի օգնությամբ մշակողները կարող են ստեղծել ամբողջական հավելվածներ և տվյալների ներկայացման մակարդակներ` օգտագործելով Ajax-ը, կիրառել JavaScript-ը սերվերի կողմում` վեբ-էջեր գեներացնելու կամ կառավարելու նպատակով, ուղղակիորեն փոխներգործել տվյալների բազաների, ֆայլային համակարգերի և ցանցերի հետ, ինչպես նաև կատարել հավելվածի տրամաբանությունը սերվերի վրա: Aptana Cloud ConnectTM “ամպային” սերվիսը ընդլայնում է Aptana Studio-ի հնարավորությունները, ամբողջական, միասնական լուծման շրջանակներում միավորելով վեբ-հավելվածների մշակման, հոսթինգի և կառավարման գործառույթները “ամպային” հաշվարկների պրովայդերների ծառայությունների հետ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել Ապտանայի կայքէջում` www.aptana.com հասցեով:
Aptana, Aptana լոգոտիպը, Aptana Studio, Aptana Cloud, RadRails, Pydev և Jaxer հանդիսանում են ապրանքանշաններ կամ ԱՄՆ և/կամ այլ երկրներում գրանցված Aptana Inc. ապրանքանիշեր: Արտադրանքների և ընկերությունների բոլոր այլ անվանումները, ինչպես նաև սույն փաստաթղթում պարունակվող ապրանքանիշերի հիշատակումները հանդիսանում են համապատասխան ընկերությունների սեփականությունը և օգտագործվում են բացառապես նույնացման նպատակով:
Nokia-ի մասին
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Տեղեկատվական աջակցություն
Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru