Նոր հենահարթակը թույլ կտա ընկերություններին գնորդներ գրավել` ռեալ ժամանակում նրանց համար հետաքրքիր կոնտենտ առաջարկելով
Սան-Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ` Նոկիան նորարական ծառայություն է ներկայացնում, որի օգնությամբ օգտագործողները կկարողանան շարժման մեջ մուտ ունենալ անհրաժեշտ տեղեկատվությանը և Ինտերնետ-ծառայություններին` բջջային հեռախոսի խցիկը պարզապես շրջակա աշխարհի օբյեկտների վրա սևեռելով: Nokia Point&Find ծառայության բետա-տարբերակը, որը գլխավորապես նախատեսված է կինոթատրոնների համար, արդեն մատչելի է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Հետագայում, ծառայության հնարավորությունները կընդլայնվեն և կտարածվեն այլ երկրների վրա:
«Nokia Point&Find ծառայությունը օգտագործելով, կազմակերպությունները կարող են նպատակաուղղված աշխատել սպառողների հետ` նրանց գրավելով միջոցառումներով ու առաջարկություններով: Մենք վստահ ենք, որ Nokia Point&Find ծառայության կինոթատրոնների համար նախատեսված առաջին հնարավորությունները սովորական կինո գնալը ինչ-որ հատուկ բան կդարձնեն: Նոր ֆիլմի գովազդային աֆիշին հեռախոսի խցիկը ուղղելով, օգտագործողը կկարողանա դիտել գովազդային հոլովակը, կարդալ դրան վերաբերող ամփոփ կարծիքները և գտնել այն մոտակա կինոթատրոնը, որտեղ այդ ֆիլմը ցուցադրվում է», - նշել է Nokia Point&Find ծառայության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Շլոտերը /Philipp Schloter/:
Nokia Point&Find ծառայությունը բաց հենահարթակ է այն ծառայությունների համար, որոնց հիմքի վրա ընկերությունները հնարավոր գնորդներ գրավելու նպատակով կարող են նորարական առաջարկներ ստեղծել: Նոկիան հրավիրում է ընկերություններին, կոնտենտի մատակարարներին և տարբեր գործակալություններին մասնակցել քննարկումներին, թե ինչպե±ս Nokia Point&Find ծառայությունը կկարողանա նրանց օգնել հատուկ հավելվածների, գովազդային արշավների կամ ծրագրերի իրականացման հարցում: Առաջխաղացման եզակի սցենարներ կարելի է ստեղծել Nokia Point&Find ինքնասպասարկման պորտալը օգտագործելով` ինչպես ինքնուրույն, այնպես էլ Nokia Point&Find սերվիսի մասնագիտացված թիմի հետ համագործակցելով:
Բիզնեսն արդեն բարձր է գնահատել Nokia Point&Find ծառայության պոտենցիալ հնարավորություններն իրենց գովազդայյին ընկերությունների իրականացման համար:
Turner Europe ընկերության թվային մուլտիմեդիա արտադրանքի գծով ավագ փոխնախագահ Քեյսի Հերվուդը /Casey Harwood/ նշել է. «Nokia Point&Find-ը նորարարական սերվիս է, որի օգնությամբ օգտագործողները կարող են, օրինակ, իրենց բջջային հեռախոսի խցիկը ուղղել Cartoon Network –ին առնչվող ցանկացած պատկերի կամ օբյեկտի վրա և անմիջականորեն իրենց սարքի վրա ամբողջական տեղեկատվություն ստանալ համապատասխան ցուցադրությունների կամ արտադրանքի վերաբերյալ: «Զպահանջ» արտադրանք ու ծառայություններ ստանալուն կողմնորոշված աշխարհում, այս տեխնոլոգիան ցնցող հնարավորություններ է բացում ինչպես կոնտենտի մատակարարների, այնպես էլ գնորդների համար»:
«BODY WORLDS-ի լսարանը տարբեր տարիքի ակտիվ և հետաքրքրասեր մարդիկ են: Մեր կարծիքով, Nokia Point&Find ծառայությունը կարող է գրավիչ միջոց դառնալ Օ2 ցուցահանդեսային կենտրոնում BODY WORLDS&The Mirror of Time ցուցահանդեսի մասին այցելուներին տեղեկատվություն տալու համար: Այդ տեխնոլոգիան Լոնդոնում մեր արտաքին գովազդի հետ միավորելով, մեզ հաջողվեց ոչ թե լոկ ևս մեկ գովազդային ակցիա կազմակերպել, այլ նաև փորձեր անել մի ինչ-որ իսկապես նորարական բանի հետ», - հայտարարել է BODY WORLDS-ի /Լոնդոն/ մարքեթինգի գծով տնօրեն Նիկի Հյուջիլը /Nicky Hewgill/:
«Nokia Point&Find ծառայությունը միավորում է թվային աշխարհը իրական աշխարհի հետ, ընդ որում այն ձևով, որը իրոք հետաքրքիր է ինչպես բրենդերի, այնպես էլ գնորդների համար: Այն բրենդերին ոչ միայն գնորդներ գրավելու նորարարական հնարավորություններ է առաջարկում, այլև թույլ է տալիս «ցույց տուր և գնի» ձևաչափով նոր լսարան գրավել»,- հայտարարել է AKQA գործընկեր Ջուլիան Պեյտը /Julian Pate/:
Nokia Point&Find ծառայությունում կիրառվում են ռեալ ժամանակում պատկերները մշակելու և ճանաչելու ամենաժամանակակից այնպիսի միջոցներ, որոնք օգտագործողներին թույլ են տալիս օգտվել թվային կոնտենտից և ծառայություններից: Բացի այդ, ծառայությունը թույլ է տալիս ճանաչել շտրիխ-կոդերը, ինտեգրացված է GPS բազայում գտնվելու վայրի որոշման ֆունկցիաների հետ, ինչպես նաև կատեգորիան հաշվի առնելով, հնարավորություն է տալիս որոնում իրականացնել տեքստում: Օբյեկտը Nokia Point&Find ծառայության օգնությամբ գնահատելու նպատակով, դրա վրա հեռախոսը սևեռելու ժամանակ գործի են դրվում հեռախոսի ամենատարբեր հնարավորությունները, այդ թվում` խցիկը, Ինտերնետին միացումը և գտնվելու վայրը ըստ GPS-ի: Դրանից հետո, վիրտուալ օբյեկտների տվյալների բազայում արագ որոնման միջոցով, համակարգը նույնացնում է օբյեկտը և այդ օբյեկտին առնչվող կոնտենտին ու ծառայություններին հղումների ցուցակ է առաջարկում:
Nokia Point&Find ծառայությունը իրենց գովազդային արշավներում օգտագործելու հարցում շահագրգռված կազմակերպությունները կարող են լրացուցիչ տեղեկատվության համար դիմել http://pointandfind.nokia.com էջին: Որոշ բջջային սարքերի համար, Nokia Point&Find հավելվածի բետա-տարբերակը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում կարելի է ներբեռնել նույն` http://pointandfind.nokia.com էջից:
О Nokia
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru