Մեդիատվյալների տարածման համաշխարհային կապուղին առաջարկում է ոչ միայն հավելվածներ

Կոնտենտի հազարավոր մշակողներ և մատակարարներ համաձայնություններ են կնքում Ovi Store-ի հետ

Սան-Ֆրանցիսկո, Կալիֆորնիա` Ovi Store-ում իրենց լուծումները տեղադրել ցանկացող կոնտենտ մշակողների և մատակարարողների քանակը շարունակում է աճել: Դրան զուգահեռ, Ovi Store-ի համար նոր նորարական կոնտենտի մշակման նպատակով, Նոկիան սկսում է համագործակցել աշխարհում ամենահանրահայտ հեռուստանախագծի` HEROES-ի ստեղծող և գործադիր պրոդյուսեր Թիմ  Քրինգի /Tim Kring/ հետ: Ողջ աշխարհի  օգտագործողների համար Ovi Store-ը կբացվի մայիսին, համապատասխան կոնտենտ առաջարկելով Նոկիայի սարքերի լայն տեսականու համար:

Քրինգի հետ համագործակցության ուղու  առաջին քայլը դարձավ «TEVA” կոդային անվանումով ռազմավարական գործընկերության և Քրինգի նախագծի տեխնիկական աջակցության մասին համաձայնության ստորագրումը: Նախագիծը սատարվում է ամենատարբեր պլատֆորմներով և ընդգրկում է տարրեր, որոնք ենթադրում են օգտագործողների ինչպես անհատական, այնպես էլ խմբային մասնակցություն` ներկայության և մասնակցության էֆեկտը երաշխավորված է յուրաքանչյուրի համար:
 
Քրինգը գիտակցում է շարժունակության աճող նշանակությունը և պատրաստվում է գործարկել Ovi Store-ը որպես նախագիծը շահագրգիռ օգտագործողների շրջանում տարածելու նախնական կապուղի, զուգահեռ այն այլ միջոցներով էլ առաջ տանելով: Քրինգը կիսում է Նոկիայի տեսակետը` միավորել մարդկանց նրանց համար նշանակալի փորձի և տպավորության միջոցով: Նոկիան և Քրինգը ծրագրավորում են գործարկել նախագծի մոբիլ մասը 2009թ. ամռանը, ընդ որում դրա զարգացումը կիրականացվի տարածաշրջանային մակարդակների վրա:

«Հոլիվուդյան վիզիոներ և սյուժեի վարպետ Թիմ Քրինգը հասկանում է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողների համար Ovi Store-ին միանալու հնարավորությունը զվարճանքների նոր ձևերի հզոր աղբյուր է և  այժմ նա զբաղված է դրանք հնարելով», - ասել է Nokia Services գործադիր փոխնախագահ Տերո Օյանպերան /Tero Ojanperä/, - Համագործակցելով կոնտենտի մատակարարների հետ և ապահովելով Նոկիայի միլիոնավոր սարքերի համար մատչելի ծառայության առավելագույնս հարմար աշխատանքը, Ovi Store հույս ունի յուրահատուկ զվարճացնող պլատֆորմի դիրք գրավել»:

Ovi Store-ի բացվելուց հետո, այն պետք է ժամանակակից կոնտենտ և եկամուտ ստանալու բազմազան տարբերակներ տրամադրելու նպատակային մեխանիզմներով հագեցած մուլտիմեդիա արտադրանքների տարածման նշանակալի այնպիսի ցանց դառնա, որը չափերով և հնարավորություններով իրեն հավասարը չունի: Այդ մեխանիզմների շնորհիվ կոնտենտի մատակարարները և հավելվածներ մշակողները կկարողանան լիովին օգտագործել ամբողջ աշխարհում Նոկիայի սարքերի և ծառայությունների օգտագործողների հսկայական լսարանը:

«Ինձ ոգեշնչում է սյուժետա-պատմողական կոնտենտի տարածումը ավանդական լսարանի սահմաններից դուրս և Նոկիայի միլիոնավոր օգտագործողների գրավումը  Ovi Store-ի միջոցով, - ասում է Քրինգը, - Մոբիլ արդյունաբերությունը հասել է հասունության այն մակարդակին, երբ կարելի խոսել տպավորությունների, տվյալների փոխանցման և խաչվող պլատֆորմներում պարունակվող կոնտենտի տարածման ստեղծագործական հենահարթակի ծագման մասին: Եվ ես մտադիր եմ օգտագործել այդ անսահմանափակ հնարավորությունները լրիվ չափով:»
 
Web 2.0-ին վերաբերող համաժողովի ժամանակ, 2009թ. ապրիլի 1-ին Օյանպերան և Քրինգը ելույթ ունեցան վեբ-մշակողների և մոբիլ հավելվածների մշակողների առջև և պատմեցին այն հնարավորությունների մասին, որոնք բացվում են նրանց առջև Ovi Store գործարկման շնորհիվ: Բացի այդ, ապրիլի 1-ին, բայց արդեն Ֆրանսիայում` Կաննում, MIPTV զվարճալիքների արդյունաբերությանը վերաբերող համաժողովում ելույթ կունենա Nokia Services գործադիր փոխնախագահ Նիկլաս Սավանդերը /Niklas Savander/: Նա մանրամասն կպատմի Ovi Store-ի հետ համագործակցության հնարավորությունների մասին: Դրա հետ մեկտեղ, Nokia Services գործադիր փոխնախագահ Ջորջ Լինարդոսը /George Linardos/ մեկնեց Լաս-Վեգաս` CTIA ցուցահանդեսին, որ լարազերծ տեխնոլոգիաների շուկայի մասնակիցներին պատմի Քրինգի և Ovi Store-ի համագործակցության մասին:

Իր մուլտիմեդիա արտադրանքները Ovi Store-ի միջոցով տարածելու ռահվիրա դառնալու նպատակով, մարտի սկզբից Նոկիան սկսել է ներբեռնել իր կոնտենտը Publish.ovi.com միջոցով: Ցայսօր բաժանորդագրություն են ձևակերպել կոնտենտի հազարավոր մատակարարներ և մշակողներ ամբողջ աշխարհից, գլխավորապես     ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից և Հնդկաստանից:

Համաշխարհային Մոբիլ Կոնգրեսի /Mobile World Congress/ ժամանակ Ovi Store-ը սատարելու մասին հայտարարել են EA, Facebook, Fox Mobile Glu, MySpace և Qik ընկերությունները: Ավելին, կոնտենտի տարածման բնագավառում շուկայի առաջատար բազմաթիվ ընկերություններ, ինչպիսիք են The Associtated Press, Netflix, Paramount Digital Entertainment, Shazam և այլն, պատրաստակամություն հայտնեցին Նոկիայի օգտագործողների բազմամիլիոնանոց լսարանին  ընդգրկելու նպատակով սատարել Ovi Store-ին:

Մայիսի սկզբին նոր ծառայությունը օգտագործելու հնարավորություն կունենան     Series 40 և S60 հենահարթակով Նոկիա սարքերի տասնյակ միլիոնավոր օգտագործողներ: Օնլայն խանութի պարզ և հարմար ինտերֆեյս պարունակող առաջին սարք կդառնա Nokia N97, որը վաճառքի կհանվի հունիսին:

Նոկիան ձգտում է իր սարքերի համար տարբեր ծրագրային պլատֆորմների աշխատանքի ընդհանուր բազա ստեղծել, որը թույլ կտա հավելվածներ մշակողներին օգտվել HTML, Java Script և և CSS ստանդարտ վեբ-տեխնոլոգիաների, ինչպես նաև  հավելվածների արագ մշակման և ներդրման համար նախատեսված Qt-ի նման բարդ վեբ-միջավայրերի  առավելություններից, ընդլայնելով Նոկիայի սարքերի օգտագործողների հնարավորությունները:

Ի լրացումն մշակողներին առաջարկվող հավելվածների ստեղծման համար նախատեսված հարմար գործիքների լայն տեսականուց, Ovi Store-ը բացում է ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողների համար մատչելի կոնտենտը տարածելու ու դրանից եկամուտ ստանալու ամենահեշտ ճանապարհը:

О Nokia
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում:  Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի,  ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ  է մատակարարում:

Լրացուցիչ տեղեկատվություն:

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru


Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru

 « Prev  |  Next »