Արդեն մայիսին էլեկտրոնային փոստի ավտոմատ առբերման Nokia Messaging սերվիսի սատարումը մատչելի կլինի Nokia 5800 XpressMusic-ին
Էսպո, Ֆինլանդիա - Windows (TM) Live Hotmail®-ը` վեբ-ինտերֆեյսով էլեկտրոնային փոստի ստացման աշխարհում ամենահանրահայտ լուծումը, այժմ սատարվում է Nokia Messaging ծառայության շրջանակներում: Վերջինս օգտագործողներին մուտ է ապահովում էլեկտրոնային փոստի իրենց անձնական արկղերին Nokia* սարքերից: Մայիսին Nokia Messaging ծառայության սատարում կիրականացվի նաև Nokia 5800 XpressMusic սարքերից: Դրանք սենսորային դիսպլեյով Նոկիայի առաջին սարքերն են, որոնք կողմնորոշված են դեպի զանգվածային շուկա և որոնց տերերը կկարողանան միանալ այդ ծառայությանը արդեն իսկ սատարող Նոկիայի այլ հանրահայտ սարքերի օգտագործողների բազմամիլիոնանոց լսարանին:
Ներկայումս, Nokia Messaging հավելվածը, որը թույլ է տալիս միանալ էլեկտրոնային փոստի ծառայությունների աշխարհում ամենահանրահայտ պրովայդերներին` Windows Live Hotmail, Yahoo! Mail, Gmail, AOL Mail, ինչպես նաև էլեկտրոնային փոստի ծառայությունների հազարավոր այլ պրովայդերների փոստարկղերին, կարելի է ներբեռնել և կարգաբերել անվճար: Հավելվածը առանձնանում է օգտագործման պարզությամբ և թույլ է տալիս միասնական ինտերֆեյս օգտագործելով` Նոկիայի սարքից մտնել էլեկտրոնային փոստի 10 անձնական արկղ: Nokia Messaging հավելվածի կարգաբերումից հետո, էլեկտրոնային փոստի արկղերի հաշվառման գրառումները հնարավոր կլինի ավելացնել սերվիսին անմիջապես հեռախոսից, ինչպես նաև Nokia Messaging http://email.nokia.com/ Ինտերներ-կայքի միջոցով:
Սատարվող սարքերին Nokia 5800 XpressMusic հեռախոսը ավելացնելուց հետո, Nokia Messaging ծառայությունը մատչելի կդառնա նաև 20 մոդելների համար, ներառյալ վերջերս ազդարարված Nokia E75 սարքը` առաջինը, որի մեջ Nokia Messaging հավելվածը դրվելու ի սկզբանե, Nokia E71` QWERTY ստեղնաշարով ամենակոմպակտ սարքը, ինչպես նաև Nokia E63, Nokia E66 Nokia N79** սարքերը: Մատակարարումները սկսելու պահին Nokia Messaging-ի սատարումը կիրականացվի նաև Նոկիայի այլ, այդ թվում` Nokia E55, Nokia N97 և Nokia N86 8MP մոդելների համար:
«Մենք հասկացանք, որ բջջային սարքերից էլեկտրոնային փոստի զանգվածային օգտագործման հիմնական խոչընդոտը ոչ թե ֆունկցիաների բացակայությունը, այլ հարմարությունն է: Nokia Messaging սերվիսը հատուկ մշակվել է բջջային սարքերի համար` օգտագործման հեշտությունը հաշվի առնելով: Օգտագործողներին ֆունկցիոնալ հնարավորությունների լրակազմ առաջարկելով, միևնույն ժամանակ Nokia Messaging օգտագործողի կողմից նվազագույն գործողություններ է պահանջում և հեշտացնում է դժվար խնդիրները, օրինակ` ազատում է տեխնիկական տեղեկատվություն իմանալու և մուտքագրելու անհրաժեշտությունից: Դա կրճատում է խառնաշփոթը և այն ժամանակը, որը պահանջվում է հեռախոսի վրա ծառայությունը կարգաբերելու և այն օգտագործել սկսելու համար: Առավել հաճախ կատարվող գործողությունները և պահանջմունքները որոշելով, ծառայությունը, առաջին հերթին, առաջարկում է միայն առավել կարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաները, - նշել է Nokia Messaging արտադրանքների գծով փոխնախագահ Աթիֆ Հուսսեյնը /Atif Hussein/, - Nokia Messaging-ի սատարումը Nokia 5800 XpressMusic սարքերին ավելացնելով, մենք տվյալ սերվիսը մատչելի ենք դարձնում բոլոր օգտագործողների համար, անկախ տեքստի մուտքագրման նրանց գերադասած միջոցից, լինի դա սենսորային դիսպլեյ, լրիվ ստեղնաշար կամ մոնոբլոկ”:
* Windows Live Hotmail-ի փոստարկղերից օգտվելու համար, առկա օգտագործողները պետք է ներբեռնեն Nokia Messaging ծրագրային ապահովման վերջին տարբերակը: Ցուցումները կարելի գտնել http://email.nokia.com. հասցեով:
** Nokia Messaging սերվիսը սատարող սարքերի ամբողջական ցանկը կարելի է գտնել http://email.nokia.com. էջի վրա:
О Nokia
Nokia-ն` զարգացնելով և կատարելագործելով կոնվերգենտ արդյունաբերությունը Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտում, համաշխարհային առաջատար է հանդիսանում մոբիլային լուծումների բնագավառում: Մենք օգտագործողների համար երաժշտության, նավարկման, մուլտիմեդիայի, հաղորդագրությունների փոխանակման և խաղերի աշխարհը բացահայտող սերվիսներին ու ծրագրային ապահովմանը սատարող շարժական սարքերի լայն տեսականի ենք ստեղծում: Բացի այդ, Nokia-ն NAVTEQ-ի միջոցով թվայնացված քարտեզագրական տեղեկատվության լայն տեսականի, ինչպես նաև Nokia Siemens Networks-ի միջոցով կապի ցանցերի համար սարքավորումներ, լուծումներ և ծառայություններ է մատակարարում:
Լրացուցիչ տեղեկատվություն:
Nokia
Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում /Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա/:
Հեռ.՝+ 7 (495) 795-05-00, ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru
Nokia տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում՝
ԱԳՏ գործակալություն-Ղազախստան
հեռ.՝ (727) 297-88-35
Սաուլե Ամիրբեկովա
s_amirbekova@agt-agency.ru