1. Ինչպե՞ս ստուգել, որ հեռախոսը բնօրինակ է:
Դուք հեռախոս գնելու մտադրություն ունեք կամ որոշել եք ստուգել, թե արդյո՞ք արդեն ձեռք բերված հեռախոսը բնօրինակ է, թե ոչ: Ուշադիր կարդացեք ստուգման հետևյալ քայլ առ քայլ կարգընթացը:
Առաջին հերթին պետք է իմանալ, որ յուրաքանչյուր բջջային հեռախոս ծրագրային ապահովման մեջ ներգրված սեփական անկրկնելի IMEI-ծածկագիր ունի: Ստուգելու համար հավաքեք *#06#: Դիսպլեյի վրա կհայտնվի IMEI-ծածկագիրը: Այն պետք է համընկնի հեռախոսի տուփի վրայի, ինչպես նաև հեռախոսի ներսի` մարտկոցի տակի պիտակի հետ:
Ուշադրություն դարձրեք հեռախոսի արտաքին տեսքին, սակայն, հարկ է հիշել, որ դա ընդամենը նախնական ստուգում է:
Առաջին հերթին, արդյո՞ք արտաքին տեսքը համապատասխանում է Nokia պաշտոնական կայքում ներկայացված նմուշներին: Հաճախ կեղծ հեռախոսները բնօրինակ հեռախոսներից տարբերվող դիզայն ունեն: Կեղծ հեռախոսների հավաքման որակը նույնպես կարող է ակնհայտ արտաքին թերություններ ունենալ:
Երկրորդ, ստեղնաշարը և մենյուն: Հայաստան պաշտոնապես մատակարարվող գործնականում բոլոր հեռախոսները կրկնակի տառադարան ունեն՝ ռուսատառ եւ լատինատառ, որոշ մոդելները՝ լատինական և հայկական ստեղնաշար, ինչպես նաև ռուսերեն եւ հայերեն լեզուներին անցնելու հնարավորություն: Սակայն, կեղծ և չարտոնագրված հեռախոսները նույնպես կարող են ռուսական մենյու ունենալ:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ РСТ (Ростест) նշանը կարող է լինել ինչպես օրիգինալ, այնպես էլ ոչ օրիգինալ հեռախոսների վրա: Այսպիսով, РСТ նշանը Հայաստանի տարածքում օրիգինալությունը ստուգելու հավաստի ցուցիչ չէ:
Ինչ ՉՊԵՏՔ Է լինի պաշտոնական՝ «սպիտակ» հեռախոսում.
1. Օտար (բացի անգլերենից) լեզվի տառերով ստեղնաշար;
2. Հեռախոսի մենյուի լեզուների բաժնում՝ ոչ եվրոպական լեզուներ (օրինակ՝ արաբերեն, եբրայերեն, չինարեն եւ այլն);
3. Կորպուսի վրա բացի արտադրողի լոգոտիպից՝ կապի օպերատորի լոգոտիպը (օրինակ, Vodafone, Verizon,
4. Միացնելիս՝ մակապատկերի վրա՝ օպերատորի գովազդը կամ լոգոտիպը:
Երրորդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռուսերեն և/կամ հայերեն լեզվով հեռախոսի օգտագործման ձեռնարկի առկայությանը:
Բացի այդ, Nokia ընկերությունը Ձեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ իրավասու կետերից հեռախոսների գնումը ապահովում է Ձեր անվտանգությունը: Կեղծ մարտկոցով չարտոնագրված հեռախոսի գնումը կարող է սպառնալիք հանդիսանալ Ձեր առողջության համար:
Nokia-ն ծայրահեղ շահագրգռված է, որ սպառողները գնեն միայն արտոնագրված ապրանք, ինչը կապահովվի ոչ միայն հեռախոսների երկարաժամկետ և որակյալ աշխատանքը, այլև օգտագործման հարմարությունը և երաշխիքային սպասարկումը, ինչպես նաև օգտագործողների անվտանգությունը:
2. Ինչպե՞ս իմանալ Nokia նոր հեռախոսների վաճառքի ստացման մասին:
Nokia արտադրանքների առկայության մասին ստույգ տեղեկատվություն կարող եք ստանալ Nokia-ի տեղական ավտորիզացված մանրածախ առեւտրի կետերում:
Մոտակա մանրածախ առեւտրի կետերը կարելի է գտնել Խանութներ բաժնում:
3. Ո՞րտեղ գտնել Nokia արտադրության գների մասին տեղեկատվություն:
Տեղեկատվությունն ըստ գների կարող եք ստանալ Nokia-ի տեղական ավտորիզացված մանրածախ առեւտրի կետերում:
Մոտակա մանրածախ առեւտրի կետերը կարելի է գտնել մեր Խանութներ բաժնում:
4. Ինչպիսի՞ աքսեսուարներ են (լրացուցիչ սարքեր, մարտկոցներ եւ այլն) համատեղելի իմ Nokia հեռախոսի հետ:
Ձեր հեռախոսի համար համատեղելի աքսեսուարների ցանկը կարող եք գտնել ձեր մոդելին նվիրված ինտերնետ-էջերում:
Ընտրեք ձեր հեռախոսի մոդելը Աքսեսուարներ բաժնում:
Ձեր հեռախոսի մոդելի համարը տպագրված է հեռախոսի ներսում պիտակի վրա: Տեսեք օրինակը:
5. Ինչպիսի՞ ավտոմոբիլային կոմպլեկտներ են համատեղելի իմ Nokia հեռախոսի հետ:
Ձեր հեռախոսի համար համատեղելի ավտոմոբիլային կոմպլեկտների ցանկը կարող եք գտնել տվյալ մոդելին նվիրված ինտերնետ-էջերում:
Ընտրեք ձեր հեռախոսի մոդելը Աքսեսուարներ բաժնում:
Ձեր հեռախոսի մոդելի համարը տպագրված է հեռախոսի ներսում պիտակի վրա: Տեսեք օրինակը: